ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մինչեւ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցի քվեարկությունը բացառել էր, որ ՀՀԿ-ն նրա օգտին քվեարկի:
Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Մայիսի 1-ին այդպես էլ եղավ, բացառությամբ խմբակցության մի անդամի»:
Թե ինչու հիմա ՀՀԿ-ն փոխեց իր որոշումը, Կոստանյանի խոսքով՝ այդ հայտարարությունը կապ չունի մայիսի 8-ի քվեարկության հետ. «Խմբակցությունը քննարկեց եւ իր դիրքորոշումը հայտնեց»:
Թե այնուամենայնիվ, ինչպես են որոշել քվեարկել՝ Կոստանյանն ասաց՝ երբ ժամանակը գա, կտեսնեք. «Ես հայտնեցի իմ քվեարկության պատճառները, այդ թվում՝ իմ հայտարարությամբ եւ դեռեւս այդ պատճառների փոփոխության հիմք ես չեմ տեսնում»:
Թե ՀՀԿ խմբակցության դիրքորոշման փոփոխությունը ինչով է պայմանավորված՝ Կոստանյանը պատասխանեց, որ խմբակցությունը սպառիչ պատասխանը տվել է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, դուք մտահոգություններ չունե՞ք՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ոչ, չունեմ մտահոգություն, իսկ ձեր ենթադրությունները, անկեղծ ասած, բացարձակ հիմնազուրկ են, մի քիչ զուսպ եղեք ձեր գնահատականների մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ