Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ նման ընթացակարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ». Կոստանյան

Մայիս 04,2018 11:49

Ինչպես արդեն հայտնել ենք, ՍԴ անդամի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Էմիլ Բաբայանի թեկնածության հարցն այսօր ԱԺ-ում տապալվեց, նա չընտրվեց, քանի որ ՀՀԿ խմբակցության ձայները բավարար չէին, մյուս խմբակցություններից էլ կողմ չքվեարկեցին:

Մինչ քվեարկությունը լրագրողների հետ զրույցում Գեւորգ Կոստանյանն ասաց, որ այն ընթացակարգը, որն առաջարկում էին երեկ ԱԺ-ում, ֆորմալ նման ընթացակարգ չկա, դա բարի կարգի դրսեւորում է. «Եթե որեւէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ նման ընթացակարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ: Չկա նման ընթացակարգ, ֆորմալ ընթացակարգ խախտված չի: Այլ հարց է, որ կուզենային, որ նախագահը առաջադրելուց առաջ ինչ-որ մրցույթներ անել»:

Հարցին՝ հիմա ձայները չեն բավարարում, ի՞նչ եք անելու՝ նա պատասխանեց. «Չի բացառվում, կարող է ՀՀ նախագահը նույն թեկնածուին առաջադրի հետո, կարող է այլ թեկնածուի առաջադրել»:

Ըստ Կոստանյանի, սա քաղաքական որոշում էր, որովհետեւ «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը կոնկրետ թեկնածուի առնչությամբ որեւէ խնդիր չներկայացրեց, միայն ընթացակարգի վերաբերյալ խնդիրներն էին նշում. «Ես ինձ իրավունք եմ վերապահում պնդելու, որ սա բացառապես քաղաքական որոշում էր»:

Հարցին՝ բա ձեր պատգամավորները ինչո՞ւ են բացակա՝ նա պատասխանեց, որ ակնհայտ է, միայն իրենց խմբակցությունը քիչ էր, եթե ներկա պատգամավորներով ՀՅԴ-ն էլ միանար, նորից քիչ էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031