Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության շարքերում պիտի նույնքան կրակոտ աչքերով ու ազնիվ մղումներով երիտասարդներ լինեն, որքան տեսանք այս օրերին Երեւանի փողոցներում. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 04,2018 11:36

Մինչեւ հիմա Հայաստանում երեք իշխանություններ են եղել (խոսքը երեք նախագահների մասին է), եւ յուրաքանչյուր հաջորդը նախորդից վատն է եղել։ Եթե Նիկոլ Փաշինյանը պիտի բեկի այդ ընթացքը (այսինքն՝ սրանից հետո յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պիտի նախորդից լավը լինի), դրան հասնելու միայն մի ձեւ կա՝ Հայաստանում պիտի նորմալ ընդդիմություն լինի, այդ ընդդիմության շարքերում պիտի նույնքան կրակոտ աչքերով ու ազնիվ մղումներով երիտասարդներ լինեն, որքան տեսանք այս օրերին Երեւանի փողոցներում, եւ իշխանությունները պիտի աչքի լույսի պես պահպանեն այդ համակարգը։

Այլ կերպ ասած՝ խնդիրը միայն կիսակրիմինալ ինչ-որ բանդայից իշխանությունը խլելը չէ, խնդիրը նաեւ այդ բանդայի՝ հիմնական ընդդիմություն դառնալու հնարավորությունը խլելն է։

Նորմալ երկրներում այս խնդիրն, իհարկե, լուծվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Մեզանում մինչեւ հիմա դա չի հաջողվել։ Կհաջողվի այս անգամ, թե ոչ՝ այս պահին դեռ դժվար է ասել։ Բայց շանսերը երբեւէ այսքան մեծ չեն եղել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031