Սպիտակի երկարակյաց ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը ասաց, որ «ինքը հավատարիմ կմնա իր կուսակցությանը և չի դավաճանի ՀՀԿ-ին»։ «Ես կողմնակից եմ իմ կուսակցության գաղափարախոսությանը և չեմ կարծում, որ կուսակցությունը լքողները ճիշտ են վարվում»,- ասաց Սահակյանը։
Դիտարկմանը, թե երեկ ՀՀԿ-ից դուրս եկած Գեղարքունիքի փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը համարում էր, որ ՀՀԿ-ն վաղուց հեռացել է նժդեհյան գաղափարախոսությունից, Սահակյանը պատասխանեց. «Դա իր մասնավոր կարծիքն է, որը բոլորին վերագրելը ճիշտ չէ»,- ասաց քաղաքապետը։ Նա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հնարավորությանը նկատեց, որ իրենք իրենց պատգամավորներին լիազորել են որոշումներ կայացնել։ Եթե որոշում է կայացվել պաշտպանել Փաշինյանին, ուրեմն դա է ճիշտը։
Երեկ Վանաձորում քաղաքացիները պահանջում էին մարզից ընտրված Վահրամ Բաղդասարյանին վայր դնել մանդատը, ստացվում է, որ ժողովուրդը այլևս չի վստահում այդ լիազորված պատգամավորներին, քաղաքապետը պատասխանեց. «Մեր մոտ էլ ցույցեր կային, նորմալ է։ Դա ոչինչ չի նշանակում։ Մենք տենց բաներին նորմալ ենք վերաբերում»։
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում