Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ցանկացած պահի էլ կարող է հարձակվի, անկախ նրանից՝ միտինգ կա, թե չկա. Էդուարդ Աղաբեկյան. «Հրապարակ»

Մայիս 04,2018 11:01

Երեկ երեկոյան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի խորհրդարանի պատգամավորներին ու խորհրդակցություն անցկացրել նրանց հետ։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։

– Այս օրերին տեղեկություններ էին տարածվում, որ հակառակորդի կողմից զորաշարժեր կան, ուժեր են կենտրոնացնում սահմանին եւ այլն։

Կա նման բան։

– Բայց Սասուն Միքայելյանը մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը, հերքեց դա։

Սասունն էն օրվա մասին էր խոսում, դու ինձ հարցնում ես էս պահի դրությամբ։

– Ես նկատի ունեմ թե՛ էս պահի դրությամբ, թե՛ վերջին մեկ շաբաթվա կտրվածքով։

Սասունը չի ասում՝ չի լինելու։

– Իսկ նախորդ օրերին, այս մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ ինչ այս շարժումը սկսվել է Հայաստանում, կա՞ր նման ակտիվություն սահմանին։

Դե, առաջվա հանգիստ իրավիճակը չի եղել, իհարկե, տեղաշարժեր կային։

– Դա կարո՞ղ էր կապված լինել Հայաստանում ծավալվող իրադարձությունների հետ։

Միանշանակ, հո էդքան ապո՞ւշ չեն իրանք։

– Իսկ այդ ակտիվության շարունակությո՞ւնը, Ադրբեջանի կողմից կոնկրետ գործողություններ սպասո՞ւմ եք։

Ադրբեջանը ցանկացած պահի էլ կարող է հարձակվի, անկախ նրանից՝ միտինգ կա, թե չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031