Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ պետք է հարգել Հայաստանի Սահմանադրության յուրաքանչյուր տառն ու ոգին

Մայիս 04,2018 10:49

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կողմերը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Նախագահը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին: Յագլանդն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում Հայաստանին օժանդակելուց հետո Եվրոպայի խորհուրդն ուշիուշով հետևում է Սահմանադրության իրականացման առաջին քայլերին, և պետք է հարգել դրա յուրաքանչյուր տառն ու ոգին:

Յագլանդն ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցելու ճանապարհին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031