Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձևավորված չափազանցված սպասումներ կան մասնավորապես սոցիալ- տնտեսական կյանքում կայծակնային փոփոխությունների առումով, «Հայկական ժամանակ»

Մայիս 04,2018 10:43

Նոր իշխանությունը, անշուշտ, հանդիպելու է բազմաթիվ մարտահրավերների։ Որո՞նք են դրանք։

Առաջինը թերևս հանրության մի որոշակի հատվածի մեջ ձևավորված չափազանցված սպասումներն են մասնավորապես սոցիալ- տնտեսական կյանքում կայծակնային փոփոխությունների առումով։ Այդպիսի փոփոխություններ, անշուշտ, չեն լինելու։ Դա հակասում է թավշյա հեղափոխության տրամաբանությանն ու բովանդակությանը։

Օրինակ, կարող են ձևավորվել սպասումներ, որ վաղը առավոտյան նոր իշխանությունը այսօրվա մեծահարուստներից խլելու է նրանց ողջ ունեցվածքը և կեսօրին դա բաժանի չքավորներին։ Սա, իհարկե, խտացված գույներով, բայց մոտավորապես նման սպասումներ լինելու են, որոնք, իհարկե, չեն արդարանալու։ Եվ այդ մասին հեղափոխության առաջնորդները հստակ հայտարարություններ են արել իրենց բազմաթիվ ելույթներում։

Մյուս սպասումը այն է, որ վաղը առավոտյան սեւ համազգեստներով մինչեւ ատամները զինված «սպեցնազը» ձերբակալելու է մեծ ու փոքր քրեական տարրերին, որոնք տարիներ շարունակ համագործակցելով իշխանության ու օլիգարխների հետ, կեղեքել ու ստորացրել են շարքային քաղաքացուն, կեղծել ընտրությունները, յուրացրել որոշակի ռեսուրսներ եւ այլն, և այսպես շարունակ։ Բնականաբար, դա նույնպես չի լինելու, և այդ սպասումները եւս չեն արդարանալու։

Նմանատիպ սպասումների ցանկը հնարավոր է անվերջ շարունակել, բայց վստահաբար կարելի է պնդել, որ այսպիսի հիասթափությունները եղանակ չեն ստեղծելու։ Հանրության մեծագույն մասը բոլորովին այլ սպասումներ ունի, և նոր իշխանությունը պետք է աշխատի հենց այդ սպասումները արդարացնելու ուղղությամբ։ Ու դրանք բոլորովին չափազանցված չեն։ Օրինակ, արհեստական մոնոպոլիաների վերացումը, կոռուպցիայի մակարդակի էական նվազեցումը, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման բացառումը, օրենքի առաջ հավասարության մթնոլորտը, հովանավորչությունը և այլն, և այսպես շարունակ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031