Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության լույսն ու ստվերը

Մայիս 04,2018 10:02

Մայիսի 2-ին, երբ բոլոր ճանապարհները փակ էին, ես ոտքով Զովունիից եկա քաղաք, իսկ հետո քաղաքում էլ, գործերիս բերումով, մի 3 ժամ քայլեցի: Փաստում եմ՝ իսկապես սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ էր. միակ բանը, որ իմ սրտով չէր, հնչող բարձրաձայն երաժշտության «ժանրային առանձնահատկություններն» էին: Մնացած բոլոր առումներով երիտասարդների վարքը միանգամայն ընդունելի էր՝ ժպտում էին, ուրախանում էին, պարում էին ու խաղում: Ոչ մի միջադեպ, ոչ մի անհարգալից վերաբերմունք միմյանց կամ պատահական անցորդների նկատմամբ ես չեմ նկատել:

Այո, փակված փողոցները եւ հատկապես մետրոն, որից ես սովորաբար օգտվում եմ, անհարմարություններ էին ստեղծում: Բայց ես այդ անհարմարություններից չէի նեղվում, որովհետեւ ես ինքս էլ էի զայրացած հանրապետական պատգամավորների նախորդ օրվա պահվածքից. թե՛ նրանից, որ  խոստացել էին չխոչընդոտել վարչապետի ընտրությանը, բայց խոչընդոտեցին, եւ թե հատկապես այդ պատգամավորների «աշխարհաքաղաքական» փաստարկներից: Այնպես որ, «չքաղաքականացված» մարդ լինելով՝ ես «փողոցի» հետ խնդիր չունեմ:

Նույնը չեմ կարող ասել այն «ակտիվիստների» մասին, որոնք կենդանի մարդկանց անուններով մահազդի պաստառներ են կախում՝ դա, ինձ թվում է, զուտ գեղագիտական, մշակութային առումով առնվազն վատ ճաշակի դրսեւորում է: Կան զայրույթն ու ցասումն արտահայտելու ավելի զուսպ ձեւեր՝ այնպիսի ձեւեր, որոնք չեն հարվածում մարդկանց, անհատների արժանապատվությանը: Մահվան ատրիբուտիկան, կարծում եմ, պետք է օգտագործել միայն իր ճիշտ նշանակությամբ, հակառակ դեպքում մենք, կարծես թե, անհարգալից վերաբերմունք ենք դրսեւորում բոլոր, նաեւ հարազատ ննջեցյալների հանդեպ: Հասկանում եմ, իրենց լիդերը մայիսի 1-ի իր եզրափակիչ ելույթում խոսել է ՀՀԿ մահվան մասին (գուցեեւ իրավացիորեն), բայց պետք չէ ամեն ինչ այդքան բառացիորեն հասկանալ:

Ես խնդիր ունեմ նաեւ վիրտուալ տարածքի հետ, որտեղ, համաձայնեք, ամենեւին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ չէ, եւ իրականացվող գործընթացի նկատմամբ ցանկացած կասկած, ցանկացած մտահոգություն հանդիպում է տրանսլիտով, մեծատառերով ինչ-որ անգրագետ ու անհոդաբաշխ հայհոյանքների տարափի, որից բացականչական նշաններից բացի՝ ոչինչ հնարավոր չէ հասկանալ:

Եվ վերջում մի հարց, որի պատասխանը, հավանաբար, գիտեն հոգեբանները. ինչո՞ւ են կանանց նկատմամբ առավել ագրեսիվ տրամադրված հենց կանայք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ձեր հարցի պատասխանը կար ող եք գտնել ՆԿՎԴ-ում (Նիկոլյան կոժ. վեն. դիսպանսերում):

  2. Աշոտ says:

    Ընդհանրապես ամեն օրենք հաստատվում է բացառությունների օգնությամբ: Հայկական թավշյան նույնպես բացառություն չի: Համընդհանուր տոնի վառ գույներն ավելի վառ երևացին այդ ֆոնին: Իսկ տրանսլիտով թույն ու թարախ թափողներին առիթ պետք չէ` նրանք այդ 《բարիքից》այնքան ունեն, որ կենցաղային ամեն ինչ առիթ է այդ կոյուղու ժայթքմանը:
    Թեմայի հետ կապված հարց եմ ուզում ուղղել Ռուբենին, Հ.Շ-ին, avag-ին, Айрапетян-ին. Այս տաս օրերին քանիցս առիթ ունեցա ձեր մեկնաբանությունները կարդալու: Այնտեղ ձեր հիմնական միտքն այն է, որ այս հեղափոխությունը լիովին սխալ է, որ Նիկոլը սենց, խաբված ու հիմարացված ժողովուրդը նենց, ֆլան-ֆստան: Պարոն այդ այսպիսի մի հարց` իրոք դուք համարում եք, որ նախկին ռեժիմը լավն էր, այդպես էլ պիտի մնար? Եթե չէ, ապա էլ որ մի ճանապարհով պետք է ժողովուրդն իր դժգոհությունը արտահայտել? Եթե ձեզ ընձեռնվեր հնարավորությունը (քավ լիցի) իրոք դուք ավելի ճիշտ կվարվեիք? Այլապես արդեն կասկածանք է առաջանում, որ կամ Նիկոլի հետ անձնական խնդիրներ ունեք և այդ կերպ եք կարողանում արտահայտվել, կամ էլ հեղափոխությունը ձեր եկամուտների աղբյուրը ցամաքեցրեց և այդ պատճառով եք այդպես դժգոհ: Եթե համարում եք, որ քրեաօլիգարխիան լավ բան է, այդպես էլ ասեք, որ հասկանանք թե որտեղից է ձեր դժգոհությունը գալիս: Միայն թե հիմա չասեք թե` Նիկոլն էլ ոչինչ չի անի այդ հանցագործների հետ: Նա գոնե փորձում է, հասկանում եք?

    Աշոտ Մարգարյան:

    • Ruben says:

      Բարձր գնահատելով Մարգարյաններին (Ցեղի յուրահատկությունները)՝ կարձագանքեմ:

      «իրոք դուք համարում եք, որ նախկին ռեժիմը լավն էր, այդպես էլ պիտի մնար?»

      Պատասխան.՝

      Նախկին ռեժիմի, որը ստեղծվել էր ԼՏՊ-ի, Վանո Սիրադեղյանի (Նազիր), Վազգեն Սարգսյանըի (Վեզիր), Վազգեն Մանուկյանի, Շիրխանյանի, Բլեյանի, Արարքցյանի եւ այլոց կողմից, այս տարի (2018) հոգեվարքի մեջ է: Ժամանակն է պարտքերը վերադարձնել (պետական արտաքին եւ մեծ արագությամբ կուտակվող ներքին):
      Այլ մանրամասներ չեմ ուզում հնչեցնել:

      Մեկ պարզ հարց.՝ «Գումար կա՞ բյուջետային (պետական) աշխատողների (ՀՀԿ-ի աջակիցների) աշխատավարձի, թոշակառուների (10 000 դրամով վաճառվողների) համար: Կենտրոնական բանկը ակտիվներ (ликвидные активы для эмиссии) ունի՞ ազգային արժույթ տպելու (թողարկելու) համար: Դպրոցական արձակուրդներից հետո ամեն ինչ կտեսնեք»:

      2015 թվականին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխութունները նախապատրաստում էր բացառապես իր փախուտսը (2018) ապահովելու համար: Աշոտ Բլեյաի դպրոցը անցած, ԼՏՊ-ի ձեռքից կերակրված, Ալեքսանդր Արզումանյանի «կողակից» Փաշինյանը դարձավ «ռազվեդչիկ» Սերոժի ունիվերսալ գործիքը՝ պարպիչը: Սերժը (серый кардинал) «հեռացավ», բայց համակարգը մնաց:

      «որ մի ճանապարհով պետք է ժողովուրդն իր դժգոհությունը արտահայտեր?

      Պատասխան.՝

      Լավ է բնական ծննդաբերություն, քան արհեստական աբորտ:

      «Եթե ձեզ ընձեռնվեր հնարավորությունը (քավ լիցի) իրոք դուք ավելի ճիշտ կվարվեիք?»

      Պատասխան.՝

      Ամեն ինչ ունի իր ժամանակը…

      «Նիկոլի հետ անձնական խնդիրներ ունեք…»

      Պատասխան.՝

      1989 թվականին, Իջեւանի շրջանի սահմանամերձ գյուղերում հանդիպել եմ ճարպիկ երեխաների…

      «կամ էլ հեղափոխությունը ձեր եկամուտների աղբյուրը ցամաքեցրեց և այդ պատճառով եք այդպես դժգոհ :»

      Պատասխան.՝

      28-ամյա «իշխանական» համակարգի պատճառով Ես չեմ ուզում հիմնել (բացել) արտադրություն եւ բիզնեսը զարգացնել հանրապետությունում: Ես կաշառք չեմ վերցրել եւ չեմ էլ առաջարկել: Ես չեմ ուզում հարկ վճարել, որոնց հաշվին պետական ապարատը (գողերը) մարելու են «պետական» պարտքերը եւ խժռեն: Ես չեմ ուզում վճարվող հարկերով ապահովել ….

      • Աշոտ says:

        “Մարգարյանների ցեղի…” Սա ի՞նչ է, տափակ հումո՞ր, յուրատեսակ սրամտությու՞ն, թե՞ վիրավորելու վատ թաքցրած փորձ. Չխորանամ։
        “Բայց համակարգը մնաց” Այո, իհա՛րկե. Նիկոլն արդե՛ն վարչապետ է, կառավարու՛մ է արդեն երկար ժամանակ, “բայց համակարգը մնաց” նույնը։
        ԵՎ մնացածը նույն ոգով։
        Սկզբում մտածեցի՝ հը՞, հետո՝ էս ի՞նչ էր, հետո՝ թյու՜, պարզապես իրար կողքի անիմաստ շարված շա՜տ տառեր, ուրիշ ոչինչ։ Ոչի՛նչ, այդպես էլ է լինում։
        P.S.
        Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք, թե ինչպես է հոսում գետը։

        • Ruben says:

          «Սա ի՞նչ է, տափակ հումո՞ր, յուրատեսակ սրամտությու՞ն, թե՞ վիրավորելու վատ թաքցրած փորձ.»

          Պատասխան.՝

          Չջոկեցի՞ր:

          Դե, ի՞նչ ասեմ հումորով.՝ «Գեղի թարս աճած խըյարը՝ քաղաքում էլ ա խըյար, ինչի յան էլ տված ըլնի»:

        • Ruben says:

          P.S. Ասա «տռուբա» (խողովակ) հետո խոսա գետերի մասին: Թուրուբա չէ է, տռուբա:

  3. Լավատես says:

    Երեխաները պետք է անհոգ ուրախանան ու զվարճանան, իսկ մեծերը բացի ուրախանալուց նաեւ պետք է անհանգստանան իրենց երեխաների համար: Ես գտնում եմ, որ հին իշխանական համակարգը՝ սկսած անկախության առաջին օրերից դրսից կառավարվող էր, իսկ զուտ հայկականը նա էր, երբ ազատագրում ու գրավում էին հողեր ու փաստի առաջ կանգնեցնում դրսից կառավարվող Նախագահին, որը դեմ էր դրան լինում: Քաղաքական ու տնտեսական դաշտերում մենք սկսած ցուրտ ու մութ տարիներից ու մինչեւ վերջերս էլի դրսից կառավարվող անկում էինք ապրում, այստեղ մեր հանցագործ ու կաշառված տարրերը միայն գործիք էին այդ դրսի ձեռքում, այստեղ է, որ մենք մեր հայկականությունը ցույց չենք տվել: Կարճ ասած, մեզ հայ հերոսներ են պետք ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ քաղաքական տնտեսական ու մնացած ռազմավարական դաշտերում, որոնց հաղթանակները զուտ հայկական կլինեն: Որքանո՞վ են զուտ հայկական այսօրվա հաղթանակները՝ կարեւոր չէ, կարեւորը դրանց ուղղորդողը հայ հերոսներ լինեն:

  4. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եվ վերջում մի հարց, որի պատասխանը, հավանաբար, գիտեն հոգեբանները. ինչո՞ւ են կանանց նկատմամբ առավել ագրեսիվ տրամադրված հենց կանայք 1. Տղամարդիկ հիմնականում ջենթլմեն են 2. Նախանձը միմյանց նկատմամբ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031