Այսօր Գյումրիում մեծ շուքով՝ փողային նվագախմբի ու պարային համույթների կատարումների ներքո դիմավորեցին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում երեկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ նվաճած Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։
https://www.youtube.com/watch?v=iynmXzo2VEk&feature=youtu.be
Ինչպես կատակեցին գյումրեցիները․ «Երբ սկսվում են մրցումները,մենք գիտենք որ պիտի պատրաստվենք առանձնահատուկ ձևով դիմավորելու մեր չեմպիոնին»։
https://www.youtube.com/watch?v=zWVCg7axgUg&feature=youtu.be
Արթուր Ալեքսանյանն ասաց, որ իր հաղթանակը նվիրում է Հայոց բանակին ու սահմանում կանգնած մեր խաղաղությունն ապահովող հերոս զինվորներին։
Նա նաև նշեց, որ երկու տարի սպասել էր այս հաղթանակին, չորրորդ հաղթանակը դժվարին եղավ, որովհետև Եվրոպայի նախորդ երկու առաջնություններից հետո լավ մարզավիճակում չէր, ծնկի վնասվածք ուներ։
Անդրադառնալով Հայաստանում կատարվող ներքաղաքական իրադարձություներին՝ չեմպիոնն ասաց․ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ ով էլ որ լինի վարչապետ, մեր ժողովրդին լավ նայի։Մեր ժողովուրդն արժանի է լավ, բարկեցիկ կյանքով ապրելու, մեր ազգը շատ է տանջվել, հիմա էլ ժամանակն է, որ վայելեն, անհոգ, ուրախ երջանիկ լինեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ