Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մամուլի համար ևս ստեղծված իրավիճակը և ավելի ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է. Հայաստանի Ժուռնալիստների միություն

Մայիս 03,2018 21:21

Վերջին օրերին Հայաստանում ծավալվող հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների, խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի լայնածավալ գործողությունների ընթացքում չափազանց մեծ դերակատարում ունեցան լրատվամիջոցները, լրագրողները, որոնք, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, հավատարիմ իրենց մասնագիտական սկզբունքներին՝ կարողացան այդ բարդ պայմաններում լավագույն կերպով ապահովել իրադարձությունների անկողմնակալ, հրատապ լուսաբանումը:

Ցանկացած լրագրողի համար երջանկություն է գտնվել նման իրադարձությունների կենտրոնում և լուսաբանել դրանք։ Մեր բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների դերն անուրանալի է՝ գործընթացների խաղաղ ընթացքին նպաստելու առումով։

Հատկապես նման իրավիճակներում չափազանց կարևորվում է լրագրողի դերը, նրա պրոֆեսիոնալ գործունեությունը:  Իր հերթին՝ սա նպաստում է հանրային ընկալումներում լրագրողի հեղինակության, ինչպես նաև պրոֆեսիոնալ պատասխանատվության բարձրացմանը:

Մամուլի համար ևս ստեղծված իրավիճակը և ավելի ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է։ Հույս ենք հայտնում, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն  առավելագույնս կնպաստեն՝ ինչպես ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու, այնպես էլ՝ մամուլի համար հավասար պայմաններ, ազատ արտահայտման լիարժեք ու անվերապահ հնարավորություններ ու դրանք ապահովող համապատասխան օրենսդրական, ինստիտուցիոնալ կառուցակարգեր ստեղծելու համար։

ԶԼՄ-ների՝ ազատության, անկախության, տեղեկատվության իրավունքի իրացումը ժողովրդավարության կայացման կարևոր գրավական է:

Զանգվածային բողոքի այս օրերին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են ծեծի, բռնության, խոչընդոտվել է նրանց մասնագիտական գործունեությունը:

Հայաստանի Ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից ևս մեկ անգամ պահանջում է հետևողական լինել, բացահայտել լրագրողների նկատմամբ կիրառված բռնության և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը՝  պատասխանատվության ենթարկելով այդ ոտնձգություններն իրականացնողներին։

Լուսանկարը՝ media.am-ի

Հայաստանի Ժուռնալիստների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031