Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ Անի Ալեքյանի առջև ես չունեմ որևէ պարտավորություն». Ամարասի Արթուրը՝ իր հասցեին հնչած մեղադրանքների մասին

Մայիս 03,2018 20:40

«Հայտնում եմ, որ որևէ Անի Ալեքյանի առջև ես չունեմ որևէ պարտավորություն»,- Aravot.am-ի հարցմանն ուղարկած գրավոր պատասխանում անդրադառնալով «Միացյալ Հայեր» ՀԿ գրասենյակի ղեկավար Անի Ալեքյանի այն մեղադրանքներին, թե սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսա, պահեստազորի գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ով նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցում  էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ՕՐՕ դաշինքին մինչ այժմ չի վճարել իրեն, պարզաբանեց Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Անի Ալեքյանը մասնավորապես հայտնել է. «Ամարասի Արթուրն ինձ փող է պարտք ու չի տալիս։ Իր  կողմից գրված պարտավորություն էլ կա , որ պարտավորվում է վճարել։ 2017-ի հունվար ամսին ինքը բացեց «Միացյալ Հայեր» ՀԿ-ն, որը ես էի ղեկավարում իմ երիտասարդներով։ Ինքը՝ ըստ պայմանավորվածության, ինձ վճարում էր 150․000 դրամ ինձ համար եւ եւս  240.000 իմ երիտասարդների ու գրասենյակը պահելու համար։ Գրասենյակը գտնվում էր Կոմանդոսի տարածքում՝ ԴՈՈՍԱՖ-ում։

Սեյրան Օհանյանի քարոզարշավների ժամանակ ես իմ երիտասարդներով աջակցում էի իրեն։ Քարոզարշավից հետո սկսեց իմ գումարը չտալ՝ անընդհատ պատճառաբանելով, որ պայմանագրերս ձգձգվում է, սպասի կտամ, դու աշխատի։ 4 ամիս՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսների գումարը չտվեց։ Ես փակեցի գրասենյակը։ Անընդհատ խուսափում էր հանդիպելուց։ Նոյեմբեր ամսին մի կերպ հանդիպեցի իրեն ու պարտավորագիր գրել տվեցի՝ ըստ որի պարտավորվում է ինձ վճարել իմ աշխատածը»:

Անի Ալեքյանը նաև նշել է, որ փետրվարին Արթուր Ալեքսանյանի օգնականը զանգել է իրեն և ասել՝ Ալեքսանյանը խնդրում է 60 օր սպասել, ու հաստատ կտա. «Ապրիլի 15-ին պիտի տար ու էլի չտվեց, հրաժարվում է էլի»:

Մեզ ուղարկված գրավոր պատասխանում պարոն Ալեքսանյանը հայտնում է, թե հարկ չի համարում անդրադառնալ նամակում նշված ձևակերպումներին՝ դրանք որակելով որպես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ:

Արթուր Ալեքսանյանի փաստաբան Արփինե Եղիկյանը գրավոր պարզաբանմամբ հայտնեց. «Արթուր Ալեքսանյանը որևէ ընտրություններում որպես թեկնածու չի առաջադրվել, հետևաբար չի կարող խոսք լինել «Արթուր Ալեքսանյանին ընտրությունների ժամանակ աջակցելու», առավել ևս աջակցության համար վճարի մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031