Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղվան Վարդանյանի պահվածքն անակնկալ էր ինձ համար և ոչ միայն ինձ»․ Շիրակի մարզպետ (Տեսանյութ)

Մայիս 03,2018 20:11

Այսօր լրագրողները Շիրակի հեռացող մարզպետ Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետ ընտրելիս ՀՀԿ-ականների քվեարկությանն ու իր դաշնակցական ընկերոջ՝ Աղվան Վարդանյանի՝ ՀՅԴ խմբակցության որոշումը չկատարելուն ու ձայնը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չտալուն։

«ՀՀԿ-ի համար ոչ մի բան չեմ կարող ասել, չգիտեմ կուսակցության ներսում ինչ խմորումներ են տեղի եղել, ինչ խմբավորումներ կան, ինչ որոշման են եկել, սցենարային պլանավորման ինչ ռազմավարություն էին ընտրել, կանխատեսումեր էին արել։ Համենայնդեպս կարծում եմ, որ ամսի 2-ը չպետք է գար, չպետք էր բանը հասցնել ամիս 2-ին։

Երեկվա օրը ցույց տվեց, որ եթե մարդկանց հետ հաշվի չես նստում, զսպանակը ինչքան շատ սեղմես, այնքան ավելի ուժեղ պետք է հարվածի։ Աղվան Վարդանյանի հետ կապված ասեմ, որ ինձ համար մեծ անակնկալ էր, ինչպես և բոլորիս համար։ Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանն այնքան սկզբունքային կգտնվի, որ մանդատը վայր կդնի։ (Լրագրողներն ասացին, որ արդեն վայր դրեց, որին մարզպետն արձագանքեց՝ուրեմն արդեն սկզբունքային է- Ա․Ն․

Մենք երկրորդ անգամ ենք եկել կոալիցիա և այն ժամանակ, և հիմա՝ ի տարբերություն իշխանությունը լքած այլ կուսակցությունների, մեր երեք նախարարները և երկու մարզպետները, այն ժամանակվա նախարարներն էլ, նույն պահին, նույն տեքստով հրաժարական ներկայացրեցինք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ճնշումներ են եղել Աղվան Վարդանյանի վրա, մարզպետն ասաց․ «Չգիտեմ, դա այնպիսի հարց է, որ կարող են իմանալ միայն Աղվան Վարդանյանն ու ճնշում գործադրողները, մնացածները կարող են ենթադրություն անել»։

Արթուր Խաչատրյանը նաև ասաց, որ իշխանությունը ՀՅԴ-ի համար չի եղել ինքնանպատակ, իրենք կառչած չեն իշխանությանը․ հասկացել են, որ վիճակը պայթունավտանգ էր և երկրի գոյության հարցն էր առաջ եկել։ Նա նաև նշեց, որ 2016 թվականին խիստ ցածր ռեյտինգ ունեցող կուսակցության հետ կոալիցիա կազմելը ՀՅԴ-ից պահանջել է մեծ խիզախություն, ուղղակի իրենք հաշվի են առել պահի լրջությունը առել և փորձել են այդ կարգավիճակով երկրում փոփոխություն մտցնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031