ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ դեսպանների հետ: Այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։
Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Մեր ապագայ վարչապետը (այլեւս չէք կասկածում չէ՞, որ Փաշինեանն է լինելու) իր առաջին արտասահմանեան այցը պէտք է կատարի հարեւան ու բարեկամ Վրաստան: