Լրահոս
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն․ ի՞նչ էր խոսում Շիրակի մարզպետը ցուցարարների հետ

Մայիս 03,2018 19:07

Երեկ համացանցում հայտնվեց մի խոսուն լուսանկար, որտեղ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետարանի աստիճաններին ցուցարարների կողքը նստած, զրուցում էր նրանց հետ, երիտասարդներն էլ կլանված լսում էին նրան։

Այսօր մարզպետի պաշտոնից հեռանալիս` Aravot.am-ը Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ էր զրուցում ցուցարարների հետ։

«Երեկ պետք է տաբելը ստորագրեինք, որ այսօր մեր ՊՈԱԿ-ները՝ մի քանի հազար հոգի աշխատավարձ ստանային։ Ժամը 15․30 կողմերն էր, երբ ես եկա, ցուցարարներից մի տաս հոգի էին մնացել։ Մուտքի դուռը բաց էր, մոտեցա իրենց, ասացի՝ տղաներ, եթե ուզենայի գաղտագողի մտնել շենք, կմտնեի։ Ես ձեզ հարգեցի, դուք էլ ինձ հարգեք։ Պետք է բարձրանամ տաբելները ստորագրեմ, տղաներից մեկն ասաց՝ եթե բարձրանաք, հետո կիջնե՞ք։ Ասի՝ կիջնեմ, բարձրացա, տաբելը ստորագրեցի, իջա ներքև, խոսում էինք տարբեր բաներից, մտերմիկ խոսակցություն էր, զրույց էր հանգիստ», -պատմեց Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ժամը 8․15-ից ցուցարարները շրջափակել էին մարզպետարանի շենքը՝ աշխատակազմին չթույլատրելով ներս մտնել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031