ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» կազմում մեկնել է Մադրիդ, որտեղ այսօր կայանալու է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումն «Ատլետիկոյի» հետ:
Տեւական վնասվածքից հետո Մխիթարյանը խաղադաշտ վերադարձել էր ԱՊԼ առաջնության «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ եւ աչքի ընկել իր նախկին թիմի դարպասն անցկացրած միակ գոլով: Սակայն խաղի ընթացքում նա կրկին նույն ոտքին մի քանի ցավոտ հարված ստանալով փոխարինվել էր երկրորդ խաղակեսում:
ՈՒԵՖԱ-ի կայքը տեղեկացնում է, որ Մխիթարյանը պատրաստ է այսօր կայանալիք հանդիպմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ