ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին, որն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ ԱԺ-ում կփոխարինի Ռուզան Առաքելյանը, որը 4-րդ գումարման ԱԺ-ում եղել է պատգամավոր: «Հաջորդը կգա: Մենք կտեսնենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Էս կուսակցությունից էնքան մեծեր են հեռացվել»,- նաեւ ասել է նա՝ չբացառելով, որ Աղվան Վարդանյանն էլ կարող է հեռացվել: