«Ամերիկայի Ձայն».«Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը եւ նրանց խորհրդարանի անդամներինը»: Այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մի խոսնակ` ավելացնելով. ‘’Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով եւ համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների եւ ի նպաստ բոլոր հայերի շահերի:
Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի’’, ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը:
Արամ Վանեցյան