Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանի թ.40 հիմնական դպրոցի ուսուցիչներն այսօր ինձ տեղեկացրեցին, որ ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքին համապատասխան իրենց տնօրենի տարիքը լրանալու հիմնավորմամբ, ապրիլի 16-ին ազատվել է աշխատանքից ու մինչ օրս Դուք չեք նշանակել տնօրենի պաշտոնակատար այն դեպքում, երբ հանրակրթական ուսումնական հաստատությունների Օրինակելի կանոնադրության 69-րդ կետի համաձայն, Դուք պետք է նշանակեիք տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ: Այս դեպքում, ըստ դպրոցի մանկավարժների, ունեն տնօրենի տեղակալ, որին իրենք նախընտրում են:
Ուսուցիչներն անչափ վրդովված տեղեկացրեցին, որ իրենք նախապես դիմել են Ձեզ, որպեսզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեք փոխտնօրենին, ով ունի տնօրեն աշխատելու հավաստագիր, ունի գիտական աստիճան: Անշուշտ ենթադրում եմ պատճառը, տեսնես ո՞ւմ համար եք պատրաստել այդ պաշտոնը, նույնիսկ ասել են, թե ում համար, բայց հատկապես այս օրերին խորհուրդ եմ տալիս վեր կանգնել կուսակցական պարտավորություններից ու գործել օրենքի տառին համապատասխան:
Շնորհակալություն համագործակցության համար:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ