Ոստիկանությունը տեղեկացնում է, որ, այսօր «HSBC բանկ Հայաստան»-ի երևանյան մասնաճյուղերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
«Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն», – ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: