Լրահոս
Օրվա լրահոսը

36-ամյա կնոջը դանակահարելու մեջ մեղադրվող տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

Մայիս 03,2018 15:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 36-ամյա կնոջը դանակահարելու հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը, ով անմեղսունակ է ճանաչվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 22-ին «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Ի.Կարապետյանը:

Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի ամուսնու եղբայրը՝ ծնված 1976թ.։

36-ամյա Ի.Կարապետյանին կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են դանակի գործադրմամբ՝ Երևանում գործող հյուրանոցային համալիրներից մեկի մոտ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսնու եղբորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Վերջինիս մեղսունակության հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ տղամարդը ճանաչվել է անմեղսունակ: Ըստ դատաբժիշկների՝ տղամարդը նշված արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։

36-ամյա կնոջ նկատմամբ անմեղսունակության վիճակում սպանության փորձ կատարելու համար 42-ամյա տղամարդու նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշմամբ քննիչը քրեական գործն ուղարկել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031