«Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահ է`արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար կան սահմանադրական մեխանիզմներ: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մենք դրանք կկիրառենք»:
Հիշեցնենք, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ եւ եթե նրա ներկայացրած կառավարության ծրագիրը հաստատվի խորհրդարանում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու:
Հստակեցնող հարցին`բոլոր դեպքերում իրենք գնալո՞ւ են արտահերթ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ