Րոպեներ առաջ կրակոցներ էին հնչում Գյուլբենկյան փողոցում: Ականատեսների վկայությամբ Գյուլբենկյան-Կոմիտաս խաչմերուկում գտնվող HSBC բանկը թալանելու փորձ է արվել:
Ենթադրյալ հանցագործը բանկ է մտել զինված` նռնակով եւ այլ զենքերով: Բանկում վիրավորել է անվտանգության աշխատակիցներին, ապա դուրս փախել, անկանոն կրակոցներ արձակել օդում` հայհոյելով նախկին իշխանություններին:
Արագ ժամանած ոստիկանության աշխատակիցները` քաղաքացիական անձանց օգնությամբ, վնասազերծել են նրան:
Ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է՝ կա 1 քաղաքացիական զոհ բանկի ներսում՝ կամ աշխատակից կամ հաճախորդ, եւ երկու վիրավոր, որոնցից մեկը՝ ոստիկան:
Այդ ժամանակ փողոցում են եղել բազմաթիվ մարդիկ, այդ թվում` անչափահասներ, որոնք դպրոցից վերադառնում էին տուն: Նրանց մեկը` 14-ամյա մի տղա, որի մայրը պատմում էր այս ամենը, նկատելիորեն վախեցած էր: Շոկային իրավիճակում էին նաեւ բանկի, մոտակա խանութների եւ դեղատան աշխատակիցները:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ