Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա հայ պատանին Մոսկվայում հաղթել է 2 պարային մրցույթում

Մայիս 03,2018 14:15

Ապրիլի 27-ից Մոսկվայում մեկնարկել է XV Համաշխարհային պարային օլիմպիադան, որը շարունակվելու է մինչեւ մայիսի առաջին տասնօրյակը: Օլիմպիադային, որի շրջանակում մի քանի մրցույթներ են կազմակերպվում, 45-50 երկրների թվում մասնակցում է նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում է երեւանյան «Նոր դար» պարային համույթի մենապարող՝ ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 12-ամյա Գարիկ Պետրոսյանը (Հայաստանյան պատվիրակության ղեկավար՝ IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյան):

«Նոր դար» պարային համույթի ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Օլիմպիադայի առաջին՝ «Էթնո-ֆոլկ» մրցույթում Գարիկը ներկայացավ Արա Գևորգյանի «Շուշի» ստեղծագործության, իսկ «Ժողովրդական պարերի աշխարհի առաջնություն» մրցույթում՝ Կարեն Սևակի «Հաղթանակ» ստեղծագործության ներքո: Մրցավարական կազմի որոշմամբ՝ աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը դարձավ XV համաշխարհային պարային օլիմպիադայի ժողովրդական պարերի մրցույթի չեմպիոն: Նա կանգնեց առաջին պատվո հարթակին, եւ ՀՀ օրհներգը հնչեց արդեն 4-րդ անգամ: Նախկինում նա երկու անգամ դարձել էր աշխարհի, մեկ անգամ՝ Եվրոպայի չեմպիոն»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ «Էթնո-ֆոլկ» մրցույթում եւս Գարիկ Պետրոսյանն առաջին տեղն է նվաճել:

Մանրամասն՝ տեսանյութերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031