Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` դատապարտյալին խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

Մայիս 03,2018 14:06

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:

Մասնավորապես,      Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով, որ բացահայտվել է նման եղանակով հաղորդակցվելու փաստը` Հ. Բ.-ն պարանը պոկել է: Դրանից հետո ՔԿՀ-ի աշխատակիցները, նպատակ ունենալով պատժել դատապարտյալին, հարձակվել և ձեռքերով ու ռետինե մահակներով ծեծել են վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այսպիսով, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պետական ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031