Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում ասում են, թե ՀՀ նոր իշխանությունը պատրաստ կլինի զիջումների, ինչի հետ համաձայն չեմ». Մարկեդոնով

Մայիս 03,2018 13:56

«Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր տեսակապի միջոցով լրագրողների հետ հանդիպմանը ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձավ հարցին, թե այս օրերին հայաստանյան ներքաղաքական իրավիճակը եւ բողոքի զանգվածային գործողություններն ինչպես կարող են անդրադառնալ արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության հնարավոր աճի վրա: Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանում խոսակցություններ կան, թե Արցախի հարցում ՀՀ-ի նոր իշխանությունը պատրաստ է լինելու փոխզիջումների. «Սակայն չեմ կարծում, որ նոր իշխանությունն իր գործունեությունը կսկսի զիջումներից: Լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ, կարծում եմ՝ նոր իշխանության մոտեցումն այս հարցում չի տարբերվելու նախորդից»:

Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ Ադրբեջանը զգույշ է մոտենում շփման գծում սրացման հնարավորությանը եւ իրեն այժմ չի կարող լայնածավալ էսկալացիա թույլ տալ. «Կարծում եմ՝  եթե Հայաստանում ներքին բախումներ լինեին, ինչպես օրինակ՝ տասը տարի առաջ՝ մարտի մեկին, շփման գծում ավելի կոպիտ դեպքեր կգրանցվեին: Բաքուն հիմա զգուշավոր է մոտենում հայաստանյան իրադարձություններին»:

Ըստ քաղաքագետի՝ Արցախի խնդրի շուրջ ապագայում լուրջ համաձայնություններ նկատելի չեն լինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031