Ընդդիմադիր գործիչ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: Հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ծրագրավորված հանդիպումներ կան նաեւ ՀՀ-ում ՌԴ եւ ԵՄ դեսպանների հետ: Նաեւ հավելեց, որ քննարկումների թեման աշխարհաքաղաքական հարցերն են:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Քննարկումները վերաբերելու են ամսի 8-ին կայանալիք քվեարկությանը: Կառավարության կազմի վերաբերյալ քննարկումներ այս փուլում նախատեսված չեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ