Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզչությանն արգելվելու է ծառայողական մեքենաներն օգտագործել

Մայիս 03,2018 13:39

Կառավարությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով արգելվում է ընտրական քարոզչությանը վարչական ռեսուրսներն օգտագործել: Նախագծում ամրագրված է, որ «չի կարելի նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, նյութական ու մարդկային ռեսուրսները, ծառայողական մեքենաները օգտագործել»:

Եթե այս խախտումներն անեն, վարչական պատասխանատվություն է նախատեսվում, իսկ եթե ստիպեն, հարկադրեն քարոզչություն կատարել կամ քարոզչություն կատարելուց հրաժարվել, ապա դա արդեն քրեորեն պատժելի արարք է համարվում:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Գործող օրենքով նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակ նոտարի փոխարինման ինստիտուտ կար, բայց նոտարին պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարեցման դեպքում չկար: Մինչդեռ մինչեւ նոր նոտարի նշանակումը անհրաժեշտություն կա նրան փոխարինելու: Նախագծով նախատեսվում է նաեւ լիազորող նորմ տալ, որով կսահմանվի նոտարական թարգմանչի վկայականի ձեւը: Բացի այդ, ժառանգության իրավունքի վկայագիր տալու առանձնահատկություններ են սահմանվում, որոնք օրենքով սահմանված չէին, բայց կար նախարարի հրաման: Հիմա դա օրենքում են ամրագրելու:

Խոսքը այն մասին է, որ մահացած անձանց ժառանգները դիմեն նոտարական տարածքի ցանկացած նոտարին ու եթե որեւէ մեկը դիմեց եւ ժառանգական գործ բացվեց որեւէ նոտարի մոտ, մնացած ժառանգները պետք է գան այդ նույն նոտարի մոտ ու մի գործ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031