Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը դեռ չգիտի`ՀՅԴ-ից կհեռացնե՞ն իրեն, թե`ոչ

Մայիս 03,2018 13:37

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը գիտի Սահմանադրության այն դրույթը, որ պատգամավորը քվեարկության ժամանակ պարտավոր է առաջնորդվել խղճով եւ ժողովրդի ձայնով ու այդ է պատճառը, որ վարչապետի ընտրության օրը խորհրդարանում դեմ գնաց կուսակցության եւ խմբակցության որոշմանը եւ «դեմ» քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Լրագրողների հետ զրույցում նա այսօր ասաց, որ նաեւ իր ելույթում է ամենն ասել:

Հիշեցնենք, Աղվան Վարդանյանն այսօր արդեն դիմում է ներկայացրել`մանդատը վայր դնելու մասին: Նա այսօր այդ պատճառով էր եկել խորհրդարան:

Aravot.am-ի հարցին`իրեն ՀՅԴ-ից կհեռացնե՞ն, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կուսակցական ընկերների հետ քննարկումներ կունենանք եւ դուք կտեղեկացվեք»:

Լրագրողներից մեկի հարցին`ՀՀԿ-ում իր դեմ կոմպրոմա՞տ են ներկայացրել`իր սոցապ նախարար եղած տարիներին մանկատան երեխաներին տրամադրվելիք բնակարանների յուրացումների հետ կապված, այդ պատճառով քվեարկեց ՀՀԿ-ականների նման, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մոռացեք: Այդ ծրագրով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել եւ այդ զառանցանքները վաղուց հերքվել են»:

Հետայսու, Աղվան Վարդանյանը զբաղվելու է «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»: Թե դա ո՞րն է`չհստակեցրեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031