Միջերկրական ծովում՝ Սիրիայի երկնքում, կործանվել է ռուսական Սու-300ՍՄ կործանիչ, մահացել է երկու օդաչու, որոնցից մեկը՝ անձնակազմի հրամանատար մայոր Ալբերտ Դավիդյանն է, հաղորդում է Vesti-ն:
Դեպքը տեղի է ունեցել Լաթաքիայում՝ Ջաբլա քաղաքի մերձակայքում: Օդանավը կործանվել է Հմեյմիմ օդակայանից թռիչքից հետո:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օդանավի վրա ոչ մեկ չի կրակել, վթարի պատճառը, ըստ երևույթին, եղել է շարժիչի մեջ հայտնված թռչունը: Նշվում է նաև, որ օդաչուները մինչև վերջ պայքարել են օդանավը կործանումից փրկելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ