Էրեբունի վարչական շրջանում եւ Հովտաշատ գյուղում ցուցարարներին ծեծած եւ
Հերացի փողոցներում ուսանողների վրա մեքենա քաշած ու մի քանի երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած 4 անձինք, պարզվում է, Մասիս քաղաքից են: Ըստ դեպքն արձանագրած տեսանյութի՝ ցուցարարների վրա հարձակվողը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է, նրա քեռու տղան, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը եւ Մասիսի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանը:
Քաղաքապետն առավոտից խորհրդակցության է, իսկ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Aravot.am-ին շատ կարճ ասաց ու անջատեց հեռախոսը. «Ես չկամ տենց բանի մեջ, քուրիկ ջան զբաղված եմ, ասում եմ՝ չկամ տենց բանի մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ