Լրահոս
Օրվա լրահոսը

G2IA-ը պահանջել է ազատել Գարեգին Չուգասզյանին

Մայիս 03,2018 12:57

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Նուբարաշենի բանտում անժամկետ հացադուլ հայտարարած եղբոր` «Հիմնադիր Խորհրդարանի« նախագահ Գարեգին Չուգասզյանի մասին, ասաց, որ Փարիզում ֆրանսերեն լույս տեսնող Nouvelles d’Armenie հանդեսը եւս անդրադարձել է խնդրին:

Ավելին, Լեւոն Չուգասզյանը հայտնեց, որ այն հրատարակել է Ֆրանսահայ փաստաբանների եւ Իրավաբանների Ասոցիացիայի ու Հայկական Միջմասնագիտական Խմբավորման (G2IA) համատեղ հայտարարությունը՝ պահանջելով կալանքից ազատել Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը ապրիլի 24-ին դուրս էր եկել ընդհատակից եւ ձերբակալվել Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկապէս հաւաքական խելագարութիւն է… եւ ասոնք սփիւռքի իրաւաբաննե՞ր են… բռնութեան արարքի մը մասնակցելով – ոստիկանատան մէջ չէ՞ր… այդտեղից անհետացաւ… – մարդը քասն ամիսներէ ի վեր պահուըտած էր, Օրէնքից փախստական էր. ո՞նց դա չի համարւում օրինական հիմնաւորում, preventive detention-ի համար ?! մարդը փաստած է որ կարող է օրէնքի գործընթացից փախուստ տալ, անշուշտ թէ կը մնայ բանտը, մինչեւ որ դատավարութիւն տեղի ունենայ. կամ ել բանտերը ընդհանրապէս դատարկուին նոր վարչակարգի կողմէ. երկիրը ուղղակի կրկես դարձած է, դուրսէն ալ դեռ ծաղրածուներ մասնակցում են…

    • Հարգելի ՀՇ, ձեր ասածը ապատեղեկատվություն է։ Գարեգին Չուգասզյանը երբեք չի եղել գնում։ Պարզապես գնդի դեպքերից հետո իրեն սկսեցին հալածել, հետապնդել և նա թաքնվեց։
      Հարգանքով՝ Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031