Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեոնիդ Կալաշնիկով. Մարդկանց կողմից ճնշում է գնում, որ ընտրեք այն մարդուն, ում անունը մենք ենք հնչեցնում փողոցում, բայց պետք է կիրառել սեփական օրենքները. «Ժողովուրդ»

Մայիս 03,2018 11:41

Հայտնի է, որ ապրիլի 29-ին Ռուսաստանի պետական դումայի մի քանի պատգամավորներից կազմված պատվիրակություն էր ժամանել Հայաստան՝ հանդիպելու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների հետ։ Խումբը գլխավորում էր ՌԴ պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ Այդ հանդիպման, ինչպես նաեւ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակին վերաբերող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Լեոնիդ Կալաշնիկովի հետ։

 – Պարոն Կալաշնիկով, թեեւ Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ արդեն տապալել է վարչապետի ընտրությունը, սակայն «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ պետք է այս իրավիճակում ժողովրդի կողմից ընտրված վարչապետը ղեկավարի երկիրը։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

– Կարծում եմ, որ Սահմանադրությունը որեւէ դեպքում չպետք է խախտվի: Այս պարագայում կա՛մ ժողովուրդը պետք է փոխի այդ Սահմանադրությունը, նոր ընտրություն կազմակերպվի, կա՛մ այդ Սահմանադրության հիման վրա ընտրի վարչապետին: Բայց հիմա նման խոսք չկա, եւ ամեն դեպքում խորհրդարանը պետք է ընտրի։ Մարդկանց կողմից ճնշում է գնում, որ ընտրեք այն մարդուն, ում անունը մենք ենք հնչեցնում փողոցում, բայց պետք է կիրառել սեփական օրենքները։

Օրինակ՝ մեզ մոտ Սահմանադրության, օրենքների մեջ, այդ թվում՝ ընտրական, կան այնպիսիք, որոնք այնքան էլ ինձ չեն գոհացնում։ Եվ ես պայքարում են մի քանի օրենքների փոփոխման դեմ, որոնք հատկապես վերաբերում են ընտրական օրենսդրությանը։ Բայց ես դրանք պահպանում եմ։ Դրանք ինձ դուր չեն գալիս, մենք պայքարում ենք դրանց դեմ, հանրահավաքների ժամանակ բղավում ենք այդ մասին, բայց պարտավոր ենք դրանք պահպանել։

– Երեկ Հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ վարչապետի հաջորդ ընտրության օրն աջակցելու է ժողովրդի թեկնածուին։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

– Դա իրենց որոշելիքն է։ Ես չեմ կարող ոչինչ ասել:

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակ says:

    Հարգելի հոդվածի հեղինակ

    Ախր ինչու եք այդ մարդուն ստիպում, որ մեր ներքին քաղաքականության մասին կարծիք ասի
    Ինքը դրա իրավունքը չունի ախր, ինչի եք այդպես ոչ պրոֆի հարցեր տալիս

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031