Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնազանդության փողոցային ակցիաները ցուցարարների կողմից պետք է դադարեցվեն, եթե կա ցանկություն մայիսի 8-ին վարչապետ ունենալու. «Հրապարակ»

Մայիս 03,2018 11:17

Չգիտեմ՝ որքանով է ճշմարիտ հումորը, բայց երեկ լսեցի, որ բարձրաստիճան ոստիկաններից մեկից հետաքրքրվել են, թե մտահոգ չէ՞ արդյոք Երեւանում տիրող վիճակից։ Պատասխանել է. «Ինչո՞ւ մտահոգվեմ, եթե մարդիկ երջանկությունից դուրս են եկել փողոց, պարում են…»։ Ասվածը սրամիտ է, գուցե որոշ ցինիզմ էլ ունի, բայց, ի վերջո, փաստ է։ Ադեկվատ, թե ոչ ադեկվատ, երջանկությունից, թե անորոշությունից, ամեն պարագայում՝ երեկ փողոցներում, մեքենաների թափքերին մարդիկ պարել են, եւ նրանց ոչ ոք չի խոչընդոտել։

Որքա՞ն կարող էին մարդիկ շարունակել փողոցներում պարել։ Տեսականորեն՝ մինչեւ մայիսի 8-ը, եթե ոստիկանությունը չմիջամտեր, կամ իրենք չհոգնեին։ Սակայն երեկ ԱԺ¬ում կայացած ՀՀԿ խմբակցության նիստից հետո տարածվեց հայտարարություն, որում ասվում է.

«…Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան։ Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար։

…Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3–ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ։ Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը եւ վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»։

Այս հայտարարությունից հետեւում է, որ անհնազանդության փողոցային ակցիաները ցուցարարների կողմից պետք է դադարեցվեն, եթե կա ցանկություն մայիսի 8-ին վարչապետ ունենալու։ Այնուհետ պետք է ձեռնարկվեն սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողություններ:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031