Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀկ-ի խոստումը չկատարելու հավանականությունը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէ. «Հայկական ժամանակ»

Մայիս 03,2018 10:32

ՀՀԿ խմբակցության որոշումը հրապարակելուց հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկում ծավալվեց, թե ինչը այդքան հզոր ազդեցություն թողեց ՀՀԿ-ի վրա, որ վերջինս այդպես կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։ Առաջ էին քաշվում բազմաթիվ վարկածներ, սկսած աշխարհաքաղաքական վեկտորների վերադասավորումներից մինչև դավադրությունների տեսություններ։ Բայց դրանք ոչ մի համոզիչ փաստարկ ու հիմնավորումներ, բնականաբար, չունեին։

Եվ ուրեմն, ինչ էր տեղի ունեցել անցած մեկ օրվա ընթացքում։ Պարզապես ժողովուրդը հերթական անգամ ցույց էր տվել իր վճռականությունը եւ վերջ։ Անցած օրվա քվեարկությունից հետո աննկարագրելի բազմամարդությամբ հանրահավաք, երեկ առավոտվանից հանրապետության ամբողջ տարածքում իրականացված խաղաղ անհնազանդության աննախադեպ ակցիաներ, փակված ճանապարհներ, կաթվածահար եղած ենթակաոուցվածքներ…։ Այսինքն, ժողովուրդը արդեն որերորդ անգամ ցույց տվեց, որ իր որոշումը կասկածի տակ դնելու, իր դեմն առնելու ցանկացած փորձ արկածախնդրություն է և դատապարտված է տապալման։

Անցած օրերին ՀՀԿ-ն և դրա առանձին ներկայացուցիչներ բազմաթիվ փորձեր են արել իշխանությունը պահպանելու համար, տարատեսակ սխեմաներ ու մեխանիզմներ են մշակել, որոնք իրենց կարծիքով պետք է աշխատեին։ Սակայն իրենց հաշվարկներում ունեցել են միայն մի թերություն։ Նրանք միշտ թերագնահատել են ժողովրդի գործոնը։ Եթե հաշվի առած լինեին, ապա այս ամբողջ պատմությունը կավարտվեր դեռ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, եւ հիմա երկիրը վերադարձած կլիներ բնականոն հուն։ Բայց ՀՀԿ-ն դիմադրում է մինչև վերջ։

Այս դիմադրության անիմաստությունը այնքան ակնհայտ է, որ հանրությունը կասկածներ է հայտնում, թե արդյոք մայիսի 8-ին կայանալիք քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն կկատարի՞ իր խոստումը և կողմ կքվեարկի՞ Փաշինյանի թեկնածությանը։ 100 տոկոսով վստահ լինել, բնականաբար, հնարավոր չէ։ Անցած շաբաթների ընթացքում այդ կուսակցությունը այնքան տարօրինակ պահվածք է դրսևորել, որ նրանից այսօր սպասելի է ամեն ինչ։ Սակայն խոստումը չկատարելու հավանականությունը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէ։ Եվ այսպիսի պնդում անելու համար կա մի հզորագույն փաստարկ։ Այդ փաստարկը կրկին ու կրկին ժողովրդի վճռականությունն է: Վերջին շրջանում ժողովուրդը մի քանի անհավանական թվացող հաղթանակներ է տարել և զգացել դրա բերկրանքը։ Արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ցանկացած կտրուկ շարժում առաջացնելու է այն ցունամին, որի մասին զգուշացնում էր Փաշինյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031