Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ փոխվեց մեկ օրում, որ Նիկոլի վարչապետության առաջին փորձը տապալած ՀՀԿ-ն հանկարծ մեկ օր անց որոշեց սատարել նրան. «Ժամանակ»

Մայիս 03,2018 10:15

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված վարչապետ, և ՀՀԿ-ն հայտարարել է, որ կսատարի խորհրդարանական ընդդիմության ներկայացնելիք թեկնածուին: Այդ թեկնածուն, համաձայն Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման արդյունքում արված հայտարարությունների, լինելու է Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ փոխվեց մեկ օրում, որ Նիկոլի վարչապետության առաջին փորձը տապալած ՀՀԿ-ն հանկարծ մեկ օր անց որոշեց սատարել նրան:

Իհարկե, առաջին հերթին այդ փոփոխությունը պարտադրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը մայիսի 2-ի առավոտից այնպիսի հուժկու ընդվզման ալիք բարձրացրեց, որ դա պարզապես իշխող մեծամասնությանը չէր թողնում այլընտրանք: Մյուս կողմից՝ միայն դա բավարա՞ր էր, և արդյո՞ք ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալելով քվեարկությունը՝ չէր սպասում, որ մայիսի 2-ի առավոտից կլինի այդպիսի ընդվզում: Մի՞թե ՀՀԿ-ն այս աստիճան անհամարժեք էր գնահատել իրավիճակը: Թե՞ Հանրապետական կուսակցությունն ուներ Ծառուկյանի և ՀՅԴ-ի հետ պայմանավորվելու, ըստ այդմ՝ նրանց Նիկոլ Փաշինյանի հետ գործակցությունից զերծ պահելու ակնկալիք, և երբ Գագիկ Ծառուկյանը հստակ դիրքորոշում ցուցաբերեց Նիկոլին մայիսի 1-ից հետո էլ սատարելու մասով, ՀՀԿ-ն այլևս համարեց, որ պարզապես կործանարար կլինի խաղալ ժողովրդի հետ, դա արդեն հավասարազոր կլինի կրակի հետ խաղալուն:

Մյուս կողմից, իսկ գուցե ՀՀԿ-ում փոխվեց, այսպես ասած, իրավիճակ ու հարաբերակցություն, տրամադրություն, ուժերի բալանս: Սա դժվար է ասել, քանի որ այս իրողությունները ծավալվում էին առավելապես ստվերում, անգամ ոչ ՀՀԿ-ական Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությամբ: Քոչարյանը պարտվե՞ց իր մոտեցումներում, թե՞ հակառակը, ինչպես ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր են կարծիք հայտնում՝ իրականում ժամանակ շահվել է նրան առաջադրելու համար: Բայց արդյո՞ք մայիսի 2-ից հետո որևէ մեկը կարող է լինել այդ աստիճան անհամարժեք, և նույնիսկ դա արդեն անհամարժեքության հարց էլ չէ, այլ խելագարության կանխավարկածի լրջագույն ոտնահարում:

 

Մուսա Միքայելյան 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031