Թե ինչ եղավ, ինչու եղավ եւ ինչպես եղավ, թեեւ շատ հետաքրքիր է, բայց դրա մասին խոսելու բազմաթիվ առիթներ կլինեն: Հիմա ավելի կարեւոր է մտածել, թե ինչպես պատվով դուրս գալ այս իրավիճակից եւ ամրապնդել մեր պետության միջազգային վարկի բարձրացման արդեն իսկ գոյություն ունեցող միտումը:
Իսկ այդ առաջընթացի երկու կարեւորագույն պայմաններն են՝ ա/ ցույց տալ աշխարհին, որ մեր քաղաքական ուժերը բավականաչափ հասուն են, որ կարող են իրար հետ պայմանավորվել եւ բ/ գործընթացը տանել անթերի լեգիտիմությամբ: (Ի դեպ, առաջին նախագահի նկատառումը, որն ուղղված է առաջին հայացքից երկրորդական խնդրին, նույնպես իր խորքում այդ խնդիրն է բարձրացնում):
Ոչ մեր քաղաքացիների, ոչ էլ աշխարհի մոտ չպիտի տպավորություն ստեղծվի, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որ մենք ունենք ռեւկոմներ, եւ կատարվել է իշխանության բռնազավթում: Խորհրդարանական մեծամասնության վարչապետը հրաժարական է տվել այն պատճառով, որ այդ մեծամասնությունը հասարակական աջակցություն չունի, եւ խնդիրը լուծելու համար խորհրդարանն ընտրում է փոքրամասնության վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, ու կազմում է փոքրամասնության կառավարություն՝ առաջիկայում կազմակերպելով արտահերթ ընտրությունները: Նման առաջարկ է երեկ «Շանթի» եթերում արել Դավիթ Շահնազարյանը:
Այդ պարագայում կառավարությունը կազմում է խորհրդարանական փոքրամասնության կոալիցիան՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն եւ «Ելքը», ու կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունն ընկնում է այդ կոալիցիայի վրա: ՀՀԿ-ն, մնալով մեծամասնություն, ստանձնում է ընդդիմության դերը: Մայիսի 1-ի հատուկ նիստում մի շարք պատգամավորներ ասում էին, որ դա հնարավոր չէ, սակայն դա հնարավոր է, եւ դրա միջազգային փորձը կա: Ընտրական օրենսգրքի, նոր ընտրությունների ժամկետների եւ մի շարք այլ սկզբունքային հարցերում 4 խմբակցությունների միջեւ ձեռք է բերվում պայմանավորվածություն: Կարծում եմ, որ այս պարագայում կարեւոր է նաեւ, որ ՀՀԿ-ից չլինի «առնետավազք», խմբակցությունը պահպանի իր միասնությունը, եւ բոլոր տեսակի «տղայական» խոսակցությունները «թասիբի», «դավաճանության» եւ այլնի մասին այլեւս ավելորդ լինեն:
Իհարկե, նման մեխանիզմով մի քանի ամիս կամ մեկ տարի աշխատելը բարդ կլինի՝ պետք են մշտական շփումներ, բանակցություններ, խորհրդակցություններ 4 խմբակցությունների միջեւ: Սակայն ներքաղաքական վիճակն էլ է բարդ, եւ պատգամավորները պետք է որ գիտակցեն իրենց առաքելությունը: Պայմանավորվածությունների կատարման երաշխավորը կլինի հանրապետության նախագահը:
Այս ամենն, իհարկե, տեղի կունենա այն դեպքում, եթե ՀՀԿ խմբակցությունն այս անգամ անկեղծ է եւ իսկապես մայիսի 8-ին քվեարկելու է Փաշինյանի օգտին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Որպէս սփիւռքահայ -ոչ բաւարարաչափ տեղեակ Հայաստանի քաղաքական բարդ կացութեան,չեմ համարձակիր կարծիք յայտնել քաղաքան կացութիւններու մասին-սակայն որպէս պարզ դատողութեամբ օժտուած անձ կը խորհիմ որ ձեր անդրադարձութիւնները շատ տրամաբանական են
Հայկական ՍՍՀ
Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ, Հայկական տարածքում ի հայտ եկած եւ այժմ գտնվող Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ ԼՏՊ-ն առաջնորդվելով իր խղճով և իր համոզմունքներով (մոռացել է ավելացնել՝ ըստ հասկացությունների (по понятиям)), ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածով հիմնավորում է իրավունքի եւ օրենքի երկրորդական լինելը: Ո՞ր «խելոքն» է առաջարկել եւ ընդունել 94-րդ հոդվածը:
Շահնազարյանը եւ իրենց «քաղաքական գործիչ» կոչող այլոք, համարում են ու ապատեղեկատվություն տարածում, թե Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ճգնաժամի մեջ է: Ամբողջ աշխարհը տեսնում է, որ դա արհեստականորեն ստեղծված կառավարվող «քաոս(իկ)» է: Մի իսան պրզնատ էկավ, որ ինքը սխալ ա: Ու էդ սխալ իսանը ասում ա (հաստատում ա), թե էն մյուսն ա ճիշտ:
Իսկ զանգվածները զմայլանքի (էքստազի) մեջ, ականջները կախած զվարճանում են:
Կենսաբանական թյուրիմացություններ դեռ շատ կտեսնեք:
Հարգելի խմբագրություն, ժամանակը չի՞ արդյոք, մեկնաբանությունների էջը հանել այս արհեստական նկուղից, ինձ թվում է, դեռ մի բան էլ անցել է: Ի դեպ՝ վատ չէր լինի նաև ընթերցողներին հնարավորություն ընձեռել գնահատելու ոչ միայն հոդվածը, այլ նաև մյուս մեկնաբանությունները, ընդ որում՝ մեկ հպումով: Տվյալ դեպքում կուզենայի դրական արտահայտել 1-ին և խիստ բացասական վերաբերմունքս 2-րդ մեկնաբանության նկատմամբ:
Զարմանում եմ այդ Ruben անվան տակ հանդես եկող մարդու հայատյացության վրա: Կարդալով նրա, ոչ միայն այս, այլև շատ ուրիշ գրառումներ, այնպիսի տպավորություն եմ ստանում, ասես haqqin.az-ից ինչ որ պարբերություն լինի: Չեք նկատե՞լ…
Դուք կարող եք ձեզ թույլ տալ զբաղվել ինքնախաբեությամբ:
Հովիվը շըվըցնելով ուղղորդում է գառների հոտը, իսկ մաքին (այծը) ՝ առաջնորդում:
Հիմնավորիր զրպարտությունդ ու բամբասանքդ, կամ Մախսուդ յան տուր:
լեգիտիմութո՞ւն… պետութեան ամրապնդո՞ւմ… Հայաստանը իրոք – ներսից դուրս անթափանց – փուչիկի մը մէջ է ապրում…
Փողոցի ուժի ուղղակի սպառնալիքով – եւ ազդու գործադրութեամբ իսկ -, մի պատգամաւոր բառացիօրէն ստիպում է որ Ազգային Ժողովի մեծամասնութիւնը ի նպաստ իրեն քուէարկէ, որպէսզի ինք այդպէսով դառնայ վարչապետ… Այլ տեսանկիւնից, նա համարում է որ այդ պատգամաւորները արդէն ոչ-լեգիտիմ են. բայց… թէ որ այդպէս է, ո՞նց է ինք լինելու լեգիտիմ վարչապետ, մինչ պիտի ընտրուի այդ ոչ-լեգիտիմ պատգամաւորների քուէներով… եւ այս ամէնի մէջ, Առաջին Նախագահը միայն այդ կէ՞տը նկատեց…
այս ամենից ետք, «Օրէնքի Գերակայութեան» ձեւակերպութիւնը զաւեշտալի է: Զայն ձեւականօրէն կուլ կու տան միայն դուրսի այն պետութիւնների պաշտօնեաները որոնց դա ձեռնտու է: Ինչպէս որ ճանչցած էին ընտրութիւնների արդիւնքները:
Պարոնը երբ որ ԱԺ պատգամաւոր ընտուեցաւ, ընտրութիւններու արդիւնքերը ընդունեց – այլապէս, իր եւ իր խմբակցութեան ընտրութիւնն ալ չեղեալ պիտի նկատէր -. յետոյ, ոչ-լեգիտիմ հռչակեց խորհրդարանի մեծամասնութիւնը միայն. ապա, երկրի մայրաքաղաքը – իր բառապաշարով – «կաթուածահար ընելով», մարդը, ժպիտը դէմքին, հարկադրանքի տակ իր կամքը պարտադրեց ամբողջ խորհրդարանին. հիմա ել սահմապադրականօրէն լեգիդիմ վարչապե՞տ է լինելու ! գիտէք, դրսում, «փորձագետ»ի վկայականը վերնիսաժից չեն գներ… Հայաստանում տեղի ունեցաւ փողոցի ուժով յեղափոխութիւն, ընտրուած իշխանութիւնը տեղի տուաւ, որպէսզի արիւն չհոսի. այս նախադէպի հիման վրայ կը շարունակէք ձեր ընթացքը… մնացեալ աշխարհը – եւ շատ մը հայեր – այդքան ալ հմայուած չեն ձեր նոր վարչապետով, ոչ ալ այդքան տպաւորուած են փողոցի դպրոցից փախած երեխաներով, որպէսզի իրենց խելքը, լուրջ ուսումն ու գիտութիւնը անգամ մէկդի դնեն, այլազան զառանցանքներով «օրինապէս» վաւերացնելու համար բացայայտ անօրինութիւնը, պետականութեան զուարթ ու եռանդուն ոտնակոխումը Երեւանի շողշողուն սալայատահին վրայ. այդ ուրիշ, կը գտնէք այդ տեսակներն ալ, հիմա որ յոյս ունին պաշտօններ ստանալու նոր վարչակարգում… վստահաբար ամենաորակաւորները կը լինեն այդ տեսակները…
Մ. Հայդուկ Շամլեան (28 տարիների իրաւաբան Կանատայում )… https://www.shoushisummercamp.org
Ապրես պարոն.Հայդուկ
Չնայած անձնական դաշտում այնքան էլ չեմ եղել քո կողքին, բայց քո մասնագիտական տեսակետները, ու հարցերին գլոբալ ու համակողմանի մոտեցումներին միշտ սպասել եմ;
Ու անգամ շատ անգամ այս կայքը բացել եմ հատուկ քո մեկնաբանություններ կարդալու համար
Պ. Հայդուկ, թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնել, որովհետև ձեր փաստարկները ճիշտ են, երբ այն վերաբերվում են իրավական երկրին, որտեղ ոչ ոքի մտքով նույնիս չի կարող անցնել գնել ընտրողների ձայները: Այս մարդը ժպիտը դեմքին հարկադրեց իր կարծիքը , որովհետև այն համընկավ մեծամասնության կարծիքի հետ, հիմա ավելի կարևոր է ճիշտ օրինական հող պատրաստել, որպեսզի հաջորդ անգամ , երբ նրա կարծիքը չհամընկնի ժողովրդի կարծիքի հետ ուրիշ հեղաշրջման կարիք չլինի:)
Տիկին, այդ «օրինական հողը» Օրէնսգիրքի փոփոխութիւնն է, զորս պիտի կատարէ Խորհրդարանը. ո՞նց է հերոսը այդ իրականացնելու, երբ որ ՀՀԿ-ն մեծամասնութիւն է խորհրդարանում. ամէն անգամ որ մի պարբերեան հետ համաձայն չլինեն, կ’երթայ ֆէյսպուք՝«երեխէք, փակեցէ՛ք քաղաքը». ընդդիմադիրները տեղի կու տան, հլու հնազանդ կ’ենթարկուին իր չաստուածային կամքին, կը վերադառնայ ֆէյսպուք՝ «երեխէք, հիմա ետ տուն գացէք, դաւա». կ’անցնինք Օրէնսգիրքի յաջորդ պարբերութեան, նորէն ընտրուած մեծամասնութեան դժկամութիւն, հոփ, նորէն ֆէսպուք… ա՞յս է «օրինական երկիրը». միակ հողը որ պատրաստեց, շարժուն հողերն են… որոնց կը հանդիպինք արաբական անապատներում…
Իսկ ձեզ հարց չեք տալիս, թե ինչու՞ է այնպես ստացվում,որ միայն արաբական ու աֆրիկյան երկրներում է,որ պառլամենտական մեծամասնություն ունեցող կողմը ոչ մի կերպ չի ներկայացնում այդ երկրի իրական իրավաքաղաքական իրավիճակը???Հիշեք ինչ կատարվեց Քեբեկ նահանգում, երբ պ. Շաղեն ուսանողներին սպառնաց, որ ձայներԸ կտրեն թե չէ հյուսիս կուղարկի աշխատելու, ուսանողները դուրս եկան փողոց իրենց շերեփներով… իսկ դրա վերջը դուք ինձանից լավ գիտեք:)
Մի հեքիաթ էլ ես պատմեմ: Գյուղացին գանգատվում է քյոխվին, թե բնակարանային պայմաններս սուղ են, մի բանով օգնի, քյոխվեն ասում է թե կով այծ ունե՞ս, բեր լցրու տունդ, մի քանի օրից գյուղացին էլի գալիս է քյոխվի մոտ ասում է, թե վիճակն ավելի վատացավ, սա էլ թե դե մեկ մեկ հանի էդ կենդանիներին ու արի ասա ո՞նց ա, սա էլ գալիս ասում է շատ շնորհակալ եմ, հիմա շատ լավ ա: :))
Հայաստանում ստեղծված քաղաքական-հասարակական ճգնաժամից դուրս գալու իրական հնարավորության փաստի պատճառով վհատվածներին և հատկապես իրենց կորցրածներին կպատասխանեմ ս.թ. մայիսի 9-ից սկսած…
եթե ՀՀկ-ն որպես կուսակցություն ստորագրի Փաշինյանի տակ, դա կլինի իր տապանաքարը միջազգային էլիտայի առաջ
«փոքրամասնության կոալիցիան» շանս մի ունի թերեւս մի բան արտադրելու, ամենազարգացած եւ ամենակատարելագործուած ժողովրդավարական երկիրներու մէջ: Այլ երկիրներում, դա կրկեսի կը վերածէ պետութիւնը: Յատկապէս մեզի պէս ինգնախլուխ եւ գերզգայուն անհատապաշտներու խմբաւորման մը պարագային որ ինքզինք ազգ կը կոչէ, այդ «լուծումը» միմիայն ժամանակի կորուստ է, եւ պիտի տանի դեռ յաւելեալ ներքին պառակտումների:
Թեկուզ նոյնպէս տկար, սակայն թերեւս մի քիչ աւելի յուսալի այլընտրանքը «Ազգային Միասնութեան Կառավարութիւն» մը կազմելն է: Այո, ներ պարագային այդ անուանումի կատակի նման կը հնչէ, սակայն դա լինելու է բոլոր քաղաքական ուժերից բաղկացած մի կառավարութիւն: Որուն գործը պիտի ըլլայ ամէնաընթացիկ գործերով զբաղուիլ, մինչեւ ընտրութիւնները:
Ընտրական նոր Օրէնսգիրքի որդեգրումը, եթէ եւս տեղի ունենայ մայրաքաղաքը անդամալուծելու մնայուն շանթաժով, պիտի արտարդէ Օրէնսգիրք մը որ… օրինական չէ: Հետեւաբար այս Օրէնսգիրքն ալ, անկէ սեռած ընտրութիւններն ալ, ոչ-լեգիտիմ են լինելու: Իսկ եթէ այս Օրէնսգիրքը պիտի որդեգրուի բանակցութիւններու ճամբով, կը հասնինք արդէն յաջորդ ընտրութիւններու ժամկէտին…
Եթէ իր յեղափոխութեան տէրը մինչեւ ծայր պիտի չկանգնի Պարոն Փաշինեանը, միակ ելքը արտահերթ ընտրութիւններ են, անմիջապէս: Եթէ ինք ու իր շարժումը, իրենց բերած հաւաքական կարծեցեալ նոր ոգիով եւ տրամադրութիւններով, այդքան զօրաւոր են որքան ասում է համացանցը, ընտրակաշառքները բաւարար չեն լինելու, նախկին վարչակարգը վերջ է գտնելու, եւ փաշինեանական վարչակարգը տեղաւորուելու է: Ի դէպ, որեւէ ընտրական Օրէնսգիրք երաշխիք չէ որ ընտրակաշառքներ չլինեն: Եւ այդ ալ բոլոր կողմերից…
Այս սցենարի պարագային, բանիմաց մարդիկն ալ աչք կը փակեն այն իրողութեան վրայ որ վարչապետ մը «ընտրուեցաւ» պատգամաւորներու կողմէ որ ոչ-լեգիտիմ կը համարէր, սակայն որոնք լեգիտիմ կը դառնան միմիայն այն պարագային ու պահին երբ իր կամքին համեմատ կը քուէարկեն: Սա ել թող լինի հայկական հնարամտութիւն…
Այդ աչք փակելը ունի իր գինը:
“Միջազգային պարտնյորներին” շատ ձեռնատու է այսպիսի, բոլոր կողմերից ոչ լեգիտիմ կառավարումը, որ օր առաջ պրծնի նավթի դիմաց ազերիների պահանջներից :
Շատ խոշոր գին ենք վճարելու այս ամենի համար:
Ոնց որ վճարեցին Էլչիբեյի օրոք մեր հարևանները
ջանս, եթէ վերջին հայ մը մնայ որ կը գիտակցի թէ ինչ է այդ գինը, դա ել ես եմ լինելու… բայց ի՞նչ անենք… հիմա այս ընթացքը առին դէպքերը, ջանանք կացութինը փրկել, որպէսզի այդ ահաւոր վտանգը իրականութիւն չդառնայ
“հեղափոխանկանները” ու իրենց մուտիլովչիկ ղեկավարությունը բացարձակ տեղյակ չեն, թե ինչ է քաղաքականություն, ու ինչով են դա “ուտում ”
Նրանք գիտեն, թե վաղը իրանք նստելու են աթոռներին ու հոգնած տեսքով աջ ու ձախ հրամաններ տան…
Կոստանյանը պարզ ասած, որ 5-ից մեկն է պոտըենցիալ ձեր “հրամանները ” կատարող
Ինչ եք անելու, գոնե Վինի-Պուխի չափ պատկերացնում եք՞ թե մեղրը ոնց ա պետք մեղուներից թռցնել
ինչո՞ւ այդքան համոզուած ես որ Փաշինեանի արտադրելիք վարչակարգը պիտի չստանայ Ռուսաստանի օրհնութիւնը… եթէ արդէն իսկ չէ ստացած զայն… ինչ որ կը բացատրէ նախկին վարչապետի ինքնազսպումը, եւ յարաբերական կայունութիւնը ռազմաճակատում… in which case, of course, the joke would be on those who think that Pashinian will «save» Armenia from Russia…
Ռուսաստանը որպես պետություն էնքան է զզված Հայաստանից, որ եթե առիթ ունենա, առանց հետ նայելու կթռնի Հայաստանից
Ոնց որ եղավ 1917-18 ին
«պ. Շաղեն ուսանողներին սպառնաց, որ ձայներԸ կտրեն թե չէ հյուսիս կուղարկի աշխատելու» ?!!? say what ! ես Québec կ’ապրիմ եւ կ’աշխատիմ, շատ մօտից հետեւեցայ այդ իրադարձութիւններին – քանզի երկու ուսանող զաւակներ ունեմ-, ուղղակի առաջին անգամն է որ այսպիսի բան եմ լսում…
եւ հենց այս է ձեր խնդիրը, դուրսի մասին ոչ միայն բաւարար տեղեկութիւն չունէք, այլ ձեր ունեցածն ալ կամ կէս-կատար է, կամ ել երեւակայական… եւ այդ հիման վրայ ուզում էք տեղ հասնել…
ի դէպ, Շարէյի կուսակցութիւնը 100% ընտրական գործընթացով է որ կորսնցուց կառավարութիւնը. նաեւ, յաջորդող, միւս կուսակցութեան կառավարութիւնը – այդ թէնճիրեներէ զարնող տիկնոջ գլխաւորութեամբ – վաղաժամ լուծուեցաւ, եւ անկէ ի վեր Քեպեքի կառավարութիւնը… Շարէյի կուսակցութեան ձեռքն է, տարբեր պետով…
պրպտեցի, նոր գտայ… մարդու ըսածը, այդ ալ բացայայտօրէն որպէս կատակ – ակնարկելով ուսանողներու ծուլութեան, որոնք դաս ընելու տեղ, իրենց ժամանակը փողոցին մէջ կ’անցկացնէին -, այն էր թէ՝ դեհ, իրենց Հիւսիսի Ծրագրում (Նահանգի հիւսիսի տնտեսական մեծ ծրագիր մըն էր որ ունէր) «գործեր կ’առաջարկենք» (տառացի մէջբերում), «որքան որ դա հնարաւոր լինի» (այսինքն, ռիսկը չառաւ խոստանալու որ այդպէս գործեր պիտի հայթայթէ, այդպիսի թեմպելների…), թող այդ կերպով նպաստեն Նահանցի զարգացման…
ուր է իր ըսածը՜, ուր է ձեր հասկացածը…
Հարգելիս պետք է ձեզ հիասթափեցնեմ, բայց ցավոք ես ել եմ Քեբեկում ապրում: Բայց այդ օրինակը ձեզ բերեցի որպեսզի ասած լինեի, որ նույնիսկ այստեղ փողոցային դեմոկրատիան կարող է աշխատել, որովհետև գոյություն չունի այնպիսի ուժ որ կարող է կանգնել մասսաների կամքի առաջ և դա Պ. Փաշինյանը լավ հասկացել է….
Մինչ այսօր Հանրապետականները խոստացել են մնալ Սահմանադրական օրէնքի սահմաններում, այսինքն ամեն ինչ պէտք է ընթանայ սահմանադրօրէն, շատ լաւ է չէ՞, բայց այստեղ գոյութիւն ունի յաջորդ քայլերը, որոնք դարձեալ Սահմանադրական օրէնքով կնթանայ: Նիկոլ Փաշինեանը ընտրուելու է վարչապետ, կը կազմի իր կառավարութիւնը և կը ներկայացնի կառավարութեան ծրագիրը Ազգային ժողովին, Հանրապետականները որպէս մեծամասնութիւն յետ կը շպրտեն Փաշինեանի ծրագիրները, օրէնքով է չէ՞: Այսպիսով կը տապալուի կառավարութիւնը և Փաշինեանի վարչապետութիւնը և դարձեալ հանրապետականները իրենք ձեռք կառնեն արտահերթ ընտրութիւնները: Այլ խօսքով սահմանադրօրէն կը տապալուի Թաւշեայ Յեղափոխութիւնը և ամեն ինչ կը վերադառնայ նախկինին և Սերժ Սարգսեանը որպէս կազմաակերպողը այս խաղի գալու է հրապարակ: Այնուհետև պատկերացրէք թէ ինչ կը պատահի ժողովրդի հետ: