ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ
Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։
Շատ կարևոր է կառուցել թափանցիկ և ժողովրդավարական հասարակություններ, և իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։
Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։
Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական և համաշխարհային մարտահրավերները և պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։
Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։
Անհրաժեշտ է ընդունել, կիրառել և գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը և տեղեկատվության իրավունքը։
Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։
Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը և պաշտպանել լրագրողներին։
Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը։
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության
երևանյան գրասենյակ