Մայիսի 2-ին, ժամը 10-ին Նոյեմբերյանի կենտրոնում, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Ռոման Սարուխանյանը իր հաշմանդամ որդու՝ անվասայլակին գամված 24-ամյա Անդրանիկի հետ, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում փակել էր միջպետական ավտոճանապարհը:
Ռ. Սարուխանյանն ասաց, որ մանկուց հաշմանդամ իր տղան ամեն ամիս որպես հաշմանդամության թոշակ ստանում է 19 հազար դրամ, ինչը բավարար չէ անգամ նրա սննդի եւ հագուստի համար: Հաշմանդամ տղայի ծնողը այդ կերպ իր դժգոհությունն էր արտահայտում պետության սոցիալական քաղաքականության դեմ:
Նույն ժամանակ նոյեմբերյանցի դպրոցականները Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքի մոտ փակել էին միջպետական ավտոճանապարհը: ժամը 10.30-ին դպրոցական ցուցարարները Նոյեմբերյան քաղաքում երթ կատարեցին քաղաքով ձգվող միջպետական ավտոճանապարհով: Մայիսի 2-ին միջպետական ավտոճանապարհը փակել էին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի տարածքում, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, շրջափակել էին Բագրատաշենի մաքսակետ տանող ուղին: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում փակել էին միջպետական ավտոճանապարհը, չեն գործել Տավուշի մարզպետարանի, Իջեւանի քաղաքապետարանը եւ այլ հիմնարկություններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ