ՀՀ մշակույթի նախարարության շենքի առջև հավաքված մշակույթի գործիչների պատվիրակության հետ հավաքվածների մոտ իջնելուց և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարտականություններից հրաժարականի հայտարարությունից հետո Արմեն Ամիրյանին խմբերով սկսեցին այցելել նախարարության աշխատակիցները, ինչպես իրենք փոխանցեցին՝ «ափսոսանքը փոխանցելու, շնորհակալություն հայտնելու ազնիվ աշխատանքի համար և ներողություն խնդրելու, եթե ինչ-որ բան այնպես չեն արել աշխատանքում»։
Արմեն Ամիրյանը բոլորին շնորհակալությունը փոխանցեց համատեղ աշխատանքի համար և ասաց, որ միշտ բոլորի կողքին կլինի՝ անկախ դիրքից և պաշտոնից։
ՀՀ մշակույթի նախարարություն
Ափսոսա՞նք: Ինչի՞ համար: Ոչ մի լավ գործ չարվեց մշակույթի ասպարեզում, ընդհակառակը, բազմաթիվ մարդիկ անգործ մնացին…