«Վաղը մենք ոչ Երևանում, ոչ մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնի, և դուք՝ ժողովուրդ, հանգստանում եք»,-քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա երեխաներին դիմելով ասաց. «Էրեխեք ջան, առավոտ գնում եք դասի, դասերը շատ լավ սովորած»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք վաղը ԱԺ-ում աշխատելու են և փորձելու հավաստիանալ՝ այն հայտարարությունները, որոնց մասին ասացին՝ մասնավորապես ՀՀԿ-ի մասով, որ պաշտպանելու են վարչապետի՝ 1/3-ի առաջադրած թեկնածուի օգտին, երաշխավորված են: Նա հորդորեց չկորցնել զգոնությունը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խոնարհվում է բոլորի առաջ, և որ մենք ամենահզոր ազգն ենք:
Նա քաղաքացիներին հորդորեց հետևել իրեն ֆեյսբուքյան էջին՝ տեղեկություններ ստանալու համար. «Եթե ամեն ինչ նորմալ լինի, հանգստանալու ենք և պատրաստվելու վարչապետի ընտրություններին»:
Եզրափակելով խոսքը՝ պարոն Փաշինյանը հայտարարեց. «Վարչապետի ընտրության օրը բոլոր դեպքերում արդեն հավաքվում ենք ոչ թե 250.000- ով, այլ 500.000-ով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Էրեխեք ջան, առավոտ գնում եք դասի, դասերը շատ լավ սովորած»:
ահա արդէն այդ երեխէքին համար նոր վարչապետի առաջին անախորժ թելադրանքը…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՁԵՍ ՆԻԿՈԼ ՋԱՆ ՏՍՏԵՍ ԱՌԱՋԻ ՀԵՐԴԻՆ ՄԵՐ ԱՅԴՔԱՆ ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՄԱԿՐԵՍ ՍՈՑԱԲ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՑԱՎԴ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՍՏԱԺՆԵՐԸ ԵՎ ՀԻՄԱ ԼԻԱՐԺԵՔ ԿՍՏԱՆԱՆՔ ՄԵՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՀԱԼԱԼ Է ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ