Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը Ռոբերտ Քոչարյանին. «Հավաքիր շորերդ ու գնա»

Մայիս 02,2018 20:55

Դավիթ Սանասարյանը, որը նույնպես ընդդիմության հրավիրած հանրահավաքի հարթակում է, ասաց՝ նախկին ՀՀԿ-ականները Արցախի հարցով տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը գալիս է հող զիջելու. «Ես ձեզ, պաշտոնապես հավաստիացնում եմ, որ Նիկոլի՝ Արցախի մասին հնչեցրած հայտարարությունն աննախադեպ էր, իշխանությունները շատ-շատ ավելի ցածր նշաձող են սահմանել»:

Նա, դիմելով արցախցիներին, ասաց. «Սիրելի արցախցիներ, եկեք այս հրապարակ եւ տեսեք, Արցախն ազատագրած հրամանատարներն իրենց ջոկատներով այս հրապարակում են»:

Դավիթ Սանասարյանը նաեւ խոսեց Ռոբերտ Քոչարյանից. «Պրիվետ Ռոբ»: Նրա խոսքով.  «Ռոբերտ Քոչարյանը, որը Սահարա անապատում սատկած առյուծների հետ  նկար էր նկարում, նորից հայտնվել է արենայում: Ասեմ՝ թե այս մարդն ինչու է անհանգստացած, իր քավորությամբ, մասնակցությամբ ստեղծված արատավոր համակարգը փլուզվում է: Այս մարդն անհանգստացած է, քանի որ փորձում է եւս մեկ մարտի մեկ կազմակերպել, բայց հանդիպեց ժողովրդի արձագանքին: Ուրեմն հավաքիր շորերդ ու գնա»: Նրա խոսքով որեւէ երկիր չի կարող խառնվել Հայաստանի ներքին գործերին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031