Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարգին Հայկո. Տասը տարի մեզ տանջել եք, հիմա էս ութ ժամն էլ պիտի տանջե՞ք

Մայիս 02,2018 20:30

«Երեկ, երբ ամբողջ ազգը հեռուստացույցներով, համակարգիչներով, փողոցներում ավտոմեքենաների մեջ նայում եւ լսում էին ազգային ժողովում կատարվող խայտառակությունը, մտքովս մի բան անցավ՝ այ ձեր ցավը տանեմ, տասը տարի ա մեզ տանջել եք, հիմա էս ութ ժամն է՞լ պիտի տանջե՞ք արա»,-իր ելույթն այսպես սկսեց դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) այսօր Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է ընդդիմության հանրահավաքը:

Նրա խոսքով, օրվա վերջում նայելու ենք հանրապետականներին ու ասենք՝ «արա ոնց եմ ես ձեզանից զզվում»:

Նրա խոսքով, ո՞նց կարող է ձեր մտքով անցնի, որ Նիկոլը մեր վարչապետը չէ. «Ես, որ գնում եմ տուն՝ կնոջս հարցնում եմ՝ վաղը երեխաները գնո՞ւմ են դասի թե՝ չէ, ասում է՝ սպասի տեսնենք Նիկոլն ի՞նչ է ասում: Վաղը գնո՞ւմ ենք առեւտուր անելու, թե՝ չէ, ասում է՝ սպասի տեսնենք Նիկոլն ինչ է ասում: Այ ձեր ցավը տանեմ, Նիկոլ ջան, էս ինչ բերիր մեր ընտանիքի գլխին»:

Հայկ Մարությանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը երեկ, այսօր եւ արդեն մեկ ամիս, դե ֆակտո, ղեկավարում է մեր երկիրը. «Ես ձեզ հետաքրքիր դեպք եմ ուզում պատմել, որն իմ աչքով եմ տեսել: Մի օր, երբ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 12-ից սկսում ենք մեր ակցիաները, ես 11 անց 58 կանգնած էի մի խաչմերուկում, որտեղ կանգնած էին բազում երիտասարդներ: Ես շատ ուշադիր նայում ի ժամացույցին, ուղիղ 12-ին սաղ փողոցը փակեցին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031