Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հռչակագիր Սփյուռքի համար. «Սփյուռքի մտավոր եւ ֆինանսական ներուժը ներգրավենք հանուն Հայաստանի»

Մայիս 02,2018 20:11

Հանրապետության հրապարակում այս պահին ընթացքող հանրահավաքում «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որպեսզի Սփյուռքում համախմբումն ունենա կազմակերպված, ինստիտուցիոնալ բնույթ  մշակվել է մի հռչակագիր, որին կարող են միանալ  սփյուռքի համայնքային կազմակերպությունները, միավորումները եւ միությունները:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ կազմակերպությունները կարող են միանալ իրենց հռչակագրին, որը կդրվի քաղաքացիական պայմանագրի ֆեյսբուքյան էջում:

Սույն հռչակագրով նախատեսվում է, որ համախմբումն ու ներուժն օգտագործել ի շահ Հայաստանի՝ արձանագրելով, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի շահերի միակ ներկայացուցիչն ՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով «Իմ քայլը» նախաձեռնությանն ու Նիկոլ Փաշինյանին:

Իսկ նախաձեռնության հաղթանակի եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հաղթանակից հետո նախաձեռնում են մեծ հայրենադարձության գործընթաց՝ սփյուռքի մտավոր եւ ֆինանսական ներուժի ներգրավմամբ՝ հանուն Հայաստանի հանրապետության առաջընթացի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031