Մայիսի 2-ի օրվա ընթացքում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում:
ՀՀ նախագահի աշխատակազմ