Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը ազատ է արձակվել

Մայիս 02,2018 20:00

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած և բերման ենթարկված քաղաքացի Սերդար Ք․-ն պայմանականորեն ազատ է արձակվել։

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

Նա դատախազությունում  ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել է, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Մասնավորապես  ասել է․

«Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական  եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։

Վերջինս նաև խոստովանել է, որ հարևանությամբ գտնվող աղբը բերել և լցրել է եկեղեցու դռան դիմաց։

Թեև գործի առնչությամբ հետաքննությունը ընթացքի մեջ է, այնուամենայնիվ, դատախազությունն  ազատ է արձակել վերոնշյալ անձին` պայմանով, որ նա շաբաթվա ընթացքում 2 անգամ ներկայանա ոստիկանական բաժանմունք։

 ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031