Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորին Սրբութիւնը ըսաւ, թէ ներկայ ճգնաժամային կացութեան շարունակումը ահաւոր հետեւանքներ կրնայ ունենալ Հայաստանին

Մայիս 02,2018 19:55

Շուրջ ժամ մը առաջ հեռաձայնային խորհրդակցութիւն մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեան առաջնորդին՝ Տիար Նիկոլ Փաշինեանին միջեւ։

Վեհափառ Հայրապետը ողջունեց բռնարարքներէ հեռու մնացած եւ Հայաստանէն ներս ընկերային արդարութիւն հաստատելու ձգտող ժողովրդային շարժումը, ինչպէս նաեւ իր գնահատանքը յայտնեց Տիար Փաշինեանին, որ կը փորձէ սահմանադրական ճամբով ու համախոհական ոգիով երկիրը ներկայ ճգնաժամէն դուրս բերել։

Նորին Սրբութիւնը ըսաւ, թէ ներկայ ճգնաժամային կացութեան շարունակումը ահաւոր հետեւանքներ կրնայ ունենալ Հայաստանին՝ ցնցելով անոր պետականութեան հիմքերը։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ անհրաժեշտ է կարելի փութով լուծման ճամբաներ որոնել՝ փոխադարձ հասկացողութեան ու հանդուրժողութեան ոգիով՝ միշտ մեկնելով Հայաստանի Հանրապետութեան ու մեր ազգին գերագոյն շահերէն։ Ապա, Նորին Սրբութիւնը Հայաստանը ներկայ կացութենէն դուրս բերելու ձգտող եւ քաղաքական լուծման առաջնորդող իր պատկերացումը փոխանցեց Տիար Փաշինեանին։ Այս ուղղութեամբ Արամ Ա. Կաթողիկոս պիտի շարունակէ իր աշխատանքը։

Յայտնենք, որ այսօր Վեհափառ Հայրապետը հեռաձայնին խօսակցութիւն ունեցաւ նաեւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Տիար Արմէն Սարգսեանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Արցախի Հանրապտութեան նախագահ՝ Տիար Բակօ Սահակեանին հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031