Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ մասնագետները դրսից միացել են ցուցարարներին, մեկ ժամով արգելափակել են նախարարությունների կայքերը

Մայիս 02,2018 19:45

Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:

Նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կողմից անհնազանդություն. «Տարբեր երկրներում մեր հայրենակիցները՝ ԱՄՆ-ից, Չեխիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, մեկ ժամով նախազգուշական արգելափակել են մի շարք նախարարությունների կայքեր, իհարկե դա չի վերաբերել այն գերատեսչությունների կայքերին, որոնք ապահովում են մեր անվտանգությունը»:

Նշենք, որ «IT անհնազանդություն» գործողությունը ծրագրել էր «Ալիք Մեդիա» կայքի ղեկավար Արսեն Խառատյանը, որն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր. «Ուրեմն վաղը, Երեւանի ժամանակով ուղիղ 12:00-ին` կեսօրին, աշխարհի տարբեր ծայրերից ինտերնետի միջոցով պարզապես մտնում ենք ՀՀ կառավարության եւ առընթեր մարմինների պաշտոնական կայքերը: Մեծաթիվ այցելությունների դեպքում կայքերը պարզապես ոչ ֆունկցիոնալ կլինեն: Ակցիան անում ենք ուղիղ 1 ժամով, որպես ուժի ցուցադրություն, մինչեւ Երեւանի ժամանակով 13:00-ն»: Բացառություն էր արվել ՊՆ-ի, ԱԱԾ-ի եւ ԱԳՆ-ի կայքերի համար:

Արայիկ Հարությունյանը նաեւ ասաց, որ ցուցարարները, բարկացած երեկվա նիստից, գնացել են պատգամավորների թաղամասեր. «Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր պատգամավոր քաղաքական պատասխանատվություն է կրելու իր ընտրության համար: Եվ այդ ընտրությունից հետո ինքը պետք  որոշի կարողանալու նայել իր հարեւանների բարեկամների աչքերին, թե թաքնվելու է տներում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031