Գյումրու Վարդանանց հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց, որտեղ Շիրակի մարզի գրեթե բոլոր տեղանքների բնակիչները միացել են համազգային շարժմանը, մի մեծ պարան են կապել ու կախել ՀՀԿ անդամատոմսերը։
Արդեն իսկ թվով 13 անդամատոմսեր կախված են, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ականները, այլևս չվստահելով իշխող կուսակցությանը, հրապարակավ հրաժարվում են անդամատոմսերից։
Այս ֆոնի վրա հրապարակում մի մեծ տոնախմբություն է, երիտասարդները պար են բռնել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ