Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ամիրյանը քիչ առաջ իջավ նախարարության շենքի մոտ ցույց անող մշակույթի գործիչների հետ խոսելու: Նրանք պահանջեցին միանալ իրենց, սակայն Ամիրյանը չարձագանքեց այդ կոչին:
Միայն ասաց. «Այս պահին ես կատարում եմ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները եւ կկատարեմ այնքան ժամանակ, մինչեւ կորոշի կառավարությունը»:
Ամիրյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք նա ժողովրդի հետ է, կամ՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, թե ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մշակույթի մի շարք գործիչներ ցույց են անում նախարարության շենքի դիմաց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ