Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխել է մայիսի 2-ին կայանալիք բարձրագույն խմբի 26-րդ տուրի խաղերի անցկացման ժամերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպումը տեղի կունենա Երեւանի ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում, ժամը 20:00-ին: Նույն ժամին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում միմյանց հետ կհանդիպեն «Փյունիկն» ու «Բանանցը»:
«Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված, միեւնույն ժամանակ հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի նախատեսված պաշտոնական ընկերական հանդիպումները, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խիտ խաղացանկը եւ Եվրոգավաթների մասնակցության իրավունք նվաճած ակումբների հայտավորման վերջնաժամկետները՝ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2017-18թթ. առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ», – ասված է ՀՖՖ հայտարարության մեջ: